Դիպլոմային նախագծեր

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

Լուսինե Վլադիմիրի Բուշ

“Ամառային ուրախ տրամադրություն” հավաքածու

Կարի արտադրության տեխնոլոգիա, մեկամյա ուսուցում

Ղեկավար՝ Մերի Խանջյան

Երևան, 2021

2020-2021 ուստարում ընտրել եմ «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության մեկամյա ուսուցման դասընթացը։ Դեռ օգոստոս ամսից սկվեց ծանոթացումը կարի արվեստի առաջին քայլերի հետ՝ մանրամասն ներկայացվեցին չափման, ձևման առանձնահատկությունները, գաղտնիքները։ Առաջին իսկ դասերից սկսեցինք գործնական աշխատանքը՝ յուրաքանչյուր գիտելիք փոխանցվում էր տեղում՝ աշխատելիս։ Առաջին աշխատանքս եղավ շրջազգեստի ձևափոխումը։

Ներածություն. Կարի արտադրությունը  թեթև արդյունաբերության խոշոր ճյուղերից մեկն է, որն ուղղված է բավարարելու մարդկանց պահանջը՝ հագնվել գեղեցիկ, նորաձև և հարմարավետ։ 

Կարի արդյունաբերության առջև կանգնած գլխավոր խնդիրներից են տեսականիի ընդլայնումը և հագուստի որակի բարձրացումը։ Տվյալ խնդիրների լուծման հիմքում ընկած են ճիշտ տեխնոլոգիական գործընթացը և հագուստի ճիշտ մոդելավորումը։ Մեր օրերում հագուստի պատրաստման ընթացքը հիմնականում ավտոմատացված և մեխանիզացված է։ Օգտագործվում են նոր սերնդի կարի արտադրման սարքավորումներ, նոր սերնդի գործվածքներ, նվազեցված է ձեռքի աշխատանքը։ Սակայն, որքան էլ որ աշխատանքները ավտոմատացված են և մեծ արտադրամասերում աշխատանքի մեծ մասը կատարում են տարբեր սարքավորումներ, այնուամենայնիվ, հագուստի ճիշտ մոդելի, գործվածքի, նորաձևության ընտրությունը պահանջում է ստեղծագործական մոտեցում, որն իր մեջ ներառում է և՛ տեխնիկական, և՛ գեղարվեստական աշխատանք։ Հենց այս աշխատանքներին էլ միտված է ուսուցման նպատակը, որի ընթացքում ուսանողը պետք է կարողանա իր համար նախանշել երեք հիմնական ուղղությունները.

  1. Ժամանակակից նորաձևության պահանջները
  2. Արտադրվող հագուստին ներկայացվող պահանջները
  3. Մոդելի ընտրության հիմնավորումները

Ուսանողի համար կարևոր գիտելիքներից մեկը՝ հագուստի ճիշտ մոդելավորումն ու չափերի հաշվարկն է։ Գոյություն ունեն հստակ չափանիշներ, իմանալով որոնք այդ աշխատանքը բավականին հեշտանում է։ Նախ հիշենք, որ յուրաքանչյուր դերձակի ձեռքի տակ պետք է լինեն հետևայլ գործիքները՝ սուր մեծ մկրատ, սուր փոքր մկրատ, կավիճ կամ օճառի կտոր, տարբեր տեսակի քորոցներ, քանոն և իհարկե, կարի մեքենա։ Կարվող հագուստի մոդելը կարող եք ինքներդ մոդելավորել, իմանալով չափման օրինաչափությունը, կարող եք նաև օգտագործել տարբեր ամսագրերում տպվող մոդելները։ Իհարկե, պատրաստի մոդելներով ավելի հեշտ է աշխատել, սակայն դա այն դեպքում, եթե հագուստի ոճը ընտրել եք ամսագրից։ Սակայն, ինչպես արդեն նշել էի, կարող եք հարցին մոտենալ ստեղծագործաբար և ինքներդ գտնել նոր, հետաքրքիր, հարմար, իր ոճի մեջ եզակի, մոդել։ Այս դեպքում անհրաժեշտ է միայն հիշել հստակ պահանջները, որոնք անհրաժեշտ են վերնաշապիկի, փեշի, զգեստի կամ այլ հագուստի մոդելավորման և չափերի որոշման հարցում։ 

This slideshow requires JavaScript.

Կարևոր հանգամանք է նաև գործվածքի ընտրությունը։ Կախված հագուստի տեսակից, այն պետք է լինի համապատասխան հաստության, որակի, տեսակի։ Սակայն պետք  է նշել նաև, որ ժամանակակից նորաձևությունը ընդունում է յուրաքանչյուր ստեղծագործական մոտեցում և հաճախ կարելի տեսնել, թե որքան տարբեր որակի գործվածքներ են օգտագործվել հագուստի ձևավորման ընթացքում։ 

Իմ ուսուցման ընթացքում ես նախընտրել եմ կիրառել ստանդարտ գործվածքներ, որոնք համապատասպանել են ընտրված մոդելներին։ 

Կարի արտադրության դասերի ընթացքում փորձ ձեռքբերեցինք վրան-անձրևանոց կարելով, երբ արցախյան պատերազմում մարտնչող մեր զինվորների համար կարում էինք այդ օրերին այդքան անհրաժեշտ իրերը։ Աշխատանքը բարդ էր ոչ միայն այն պատճառով, որ կտորը հաստ էր, դժվար էր կարելը, այլ նաև բարդ էր հոգեպես՝ ծանր օրեր էին, աշխատում էինք լարված, բոլորս հասկանում էինք աշխատանքի կարևորությունը, աշխատում էինք անգամ շաբաթ և կիրակի օրերին։ Յուրաքանչյուրս կարելիս, մտքում աղոթում էինք, որ հենց այս մեր կարած վրանները փրկեն մեր զինվորներին։ 

This slideshow requires JavaScript.

 

Դիպլոմային աշխատանքի համար ընտրեցի «Ամառային ուրախ տրամադրություն» հավաքածուի ստեղծումը։ Դիպլոմային աշխատանքները պաշտպանվելու են ամռանը և այդ թեման արդիական է՝ զգեստների, վերնաշապիկների, կիսաշրջազգեստների ներկայացումը գեղեցիկ ավարտ կլինի մեկամյա ուսուցման համար։

This slideshow requires JavaScript.