Ուրախ Դադար-հանգստանում ենք համակարգչից

Սիրելի սովորողներ, դասավանդողներ,

ներկայացնում եմ այն գործողությունները, որոնք կիրառում եմ դասապրոցեսի ընթացքում, երբ հարկավոր է սովորողին կտրել համակարգչից, հանգիստ տալ աչքերին, փոխել մեջքի դիրքը և, պարզապես, մի փոքր աշխույժացնել:

Simon says

Սա բոլորիս հայտնի խաղ է, որի կանոնները հետևյալն են.

ուսուցիչը անգլերեն լեզվով անվանում է բազմաթիվ գործողություններ, որոնք իբրև հրամայում է անել Սիմոնը: Սովորողները պետք է կատարեն այդ գործողությունները: սակայն, եթե գործողությունը անվանելուց առաջ չի ասվել Simon says (Սիմոնն ասում է), իսկ երեխան կատարում է գործողությունը, ապա նա պարտվում է:

Օրինակ.

Simon says: stand up

Simon says: sit down

Simon says: touch your nose

Simon says: freeze

Simon says: clap your hands և այլն:

Խաղի արդյունքում սովորողները ակտիվանում են, փոխում դիրքերը, շարժվում, թարմանում: Նրանք մեկ անգամ ևս կրկնում են անգլերեն բայերը, զարգացնում լսելու և հասկանալու կարողությունները: Անգամ չսովորող աշակերտները չպարտվելու համար շահարգրված են հասկանալ ուսուցչի ասածը: 

Նման խաղերի շարքում է նաև “Ձնագնդին”, որի իմաստը կայանում է նրանում, որ սովորողին ասվում է ինչ-որ սզբնական մի միտք, գաղափար, որին նա ավելացնում է իր միտքը: Հաջորդ սովորողը պետք է կրկնի նախորդի ասածը, համալրելով այն իր մտքերով և այսպես շարունակ: Այն սովորողը, որը կշփոթվի կամ կմոռանա` պարտվում է: Այս խաղը օգնում է լարել հիշողությունը, անընդհատ կրկնել անգլերեն կամ ռուսերեն բառեր, արտահայտություններ, լսել իր դասընկերոջը, զարգացնել ուշադրությունը:

Ի դեպ, այս խաղը խաղում են նաև ռուսերենի դասաժամերին, սակայն Սիմոնին փոխարիներ ենք Իվանով:

Հաջորդ խաղը, որպես նույնպես օգնում է ամրապնդել սովորողների բառապաշարը, դա բառախաղն է: Դասերին մենք կիրառում ենք տարբեր տեսակի բառախաղեր: ահա դրանցից մի քանիսի նկարագրությունը:

1. Hangman-կախաղան

Գրատախտակին գծերի օգնությամբ թաքնվում է բառը, որը մեծամասնությամբ ընտրվում է սովորողների նոր դասի բառապաշարից: Տառեր ասելով, իրենք պետք է կռահեն բառը և տան դրա բացատրությունը: Հաղթող է համարվում այն սովորողնը, որը արագ գտնում է թաքցրած բառը և անգլերենով (ռուսերենով) տալիս բառի բացատրությունը: Իսկ այն սովորողը, որը կարող է նաև մեկ-երկու հոմանիշ ասել այդ բառի համար, ստանում է լրացուցիչ բոնուսներ:

Արդյունքում, սովորողները շահագրռված են լինում սովորել նոր դասի բառերը, նախապես գտնել դրանց համար հոմանիշներ և փորձել ոչ թե պարզապես թարգմանել բառը հայերեն, այլ բացատրել այն անգլերենով:

2. Բառ-փոխուկ

Սովորողներին առաջարկվում է սկզբնաբառը և վերջնաբառը: Այդ երկու բառի արանքում տրվում են ազատ տողեր (եթե բառը երքտառանի է, ապա երկու դատարկ տող, իսկ եթե չորս տառանի է, ապա երեք տող և այսպես շարունակ): Յուրաքանչյուր տողում բառը գրելիս հարկավոր է այնպես փոխել մեկական տառ, որ ստանանք վերջին բառը:

Օրինակ.

  1. WANT
  2. WENT
  3. SENT
  4. SEAT
  5. SEAL

Դասերին օգտագործում ենք նաև բազմաթիվ ուսումնական կայքեր, որտեղ կան բազմաթիվ բառախաղեր, տրամաբանական հարցաշարեր, հետաքրքիր թեստեր և այլն:

Օրինակ.

http://www.ego4u.com/en/chill-out/games

http://www.tolearnenglish.com/english-games.php

Եվ այլն:

Շարունակելի…


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s