The European Chain Reaction-2017

1 (2)
Նախագիծը նախատեսված է Միջին դպրոցի սովորողների համար
The European Chain Reaction-նախագիծը eTwinning-ի նախագիծ է: 2015 թվականին այդ նախագծին միացավ նաև Հայաստանը: Ըստ նախագծի կանոնների, յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել միայն մեկ դպրոց և այդ դպրոցը “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրն էր:
Այս տարի նույնպես հրավեր ենք ստացել մասնակցելու այդ նախագծին: Նախագիծը իրականացվում է “Ռոբոտիքսի” խմբի սովորողների հետ համատեղ:
Ըստ նախագծի կանոնների, սովորողները պետք է երկու ֆիլմ նկարահանեն, որոնցից մելում պետք է լինի մարդկային շղթայական ռեակցիան, այսինքն, սովորղները իրենք պետք է հանդես գան որևէ շղթայի դերում: Իսկ երկրորդը՝ տեխնիկական շղթան է, որտեղ պարտադիր պետք է օգտագործվի որևէ ռոբոտ: