Keep fit-be healthy

eTwinning-յան նախագծի ընթացքը

22.04.2016

Կալանխոեն ծաղկել է, Չիլի պղպեղը փարթամացել է, իսկ մելիսան էլ նոր ճյուղեր ունի:

Մեր դասարանական բոստանը այժմ այս տեսքի է.

___________________________________________________________

17.03.2016

5.jpg

Միջին դպրոցի  սովորողները շարունակում են խնամել իրենց տնկած բույսերը: Այդ մասին իրենք պատմում են իրենց բլոգներում՝ անգլերենով:

  1. Ալեքս Մանուկյան, Գոռ Պողոսյան, Նարեկ Իսախանյան, Գևորգ Հովհաննիսյան
  2. Գայանե Օհանյան, Մերի Կարապետյան, Նարե Մամիկոնյան, Էլեն Մկրտչյան
  3. Արփի Սահակյան, Դոնա Թովմասյան, Մարիա Պախուցկայա

Նկարում՝ ծլած Չիլի բիբառի սածիլնեն են:

_____________________________________________________________

19.02.2016

“Պարտեզը մեր դասարանում և մեր բակում” նախագիծ (eTwinning)

____________________________________________________

Բազմացում տերևից

Կալանխոե

12607163_1667754796816521_164608113_n.jpg

Կալանխոյեն այն հազվադեպ բույսերից է, որն իր մեջ ներառում է և՛ դեկորատիվ, և՛ դեղաբույսային հատկանիշներ: Հաստ ցողունով այս բույսը մեզ մոտ եկել է Մադագասկարից: Եվ չնայած նրան, որ այն եկել է տաք երկրներից, սակայն այն չի սիրում շատ խոնավություն: Կալանխոեն ջրելիս պետք է զգույշ լինել, որ արմատները չփչանան:

Կալանխոեն բավականին հեշտ է աճեցնել տան պայմաններում: Եթե այն ճիշտ աճեցնել, ապա այն կծաղկի գեղեցիկ վարդագույն ծաղիկներով:

Կալանխոեն սիրում է արևի լույս, սակայն արևի լույսին այն կարելի է պահել մինչև ցերեկվա 1-2-ը, իսկ դրանից հետո այն պետք է տեղափոխել ավելի մութ վայր: Ձմռանը այն կարելի է միշտ թողել պատուհանագոգին:

Կալանխոեն պարարտանյութի կարիք չի ունենում: Այս բույսը շատ արագ է աճում և այդ պատճառով հաճախ կարիք է լինում փոխել ծաղկի թաղարը:

Կալանխոե բույսը բազմանում է և սերմերով, և տերևներով: Տերևները ցողունի մոտ բարակ սպիտակ բեղիկ-արմատներ են ունենուն:

12659718_1667756233483044_625797360_n

Այդ հատվածից կարելի է տերևը պոկել և տնկել հողի մեջ: Այն շատ արագ արմատակալում և ամրանում է հողում:

12606990_1667756226816378_664975550_n

Օգտագործված աղբյուրը

Համեմի և սամիթի բազմացումը սերմերով

12650253_1667754823483185_138058633_n

Համեմի և սամիթի սերմերը լցնել տարայի մեջ, որտեղ տեղադրված է խոնավ բամբակ:

Երբ սերմերը կծլեն՝ տեղափոխել թաղարի մեջ: Այնուհետ ջրել, հետևել, խնամել:

Օգտակար հատկությունները

Համեմ

Համեմը չափազանց օգտակար է սրտանոթային և մարսողական համակարգի համար: Այն օգտակար է վատ ախորժակի, աղեստամոքսային աշխատանքի խափանման և ներքին օրգանների այլ հիվանդությունների համար:

Սակայն համեմը խորհուրդ չի տրվում օգտագործել գաստրիտի և բարձր թթվայնության դեպքում, ինչպես նաև դիաբետով հիվանդներին:

Աղբյուր

Սամիթ

Սամիթը պարունակում է եթերային յուղեր, կարոտին, ֆլավոնիդներ, տարբեր վիտամիններ, կալիում, երկաթ և այլ շատ օգտակար նյութեր:

Սամիթն օգտագործում են աղեսստամոքսային տրակտի բուժման համար: Այն բարելավվում է սրտանոթային համակարգի աշխատանքը: Այն օգտագործվում է աղերի կուտակման, գիրության, դիաբեթի դեմ պայքարում: Սամիթի թուրմը օգնում է նաև աչքերի բորբոքման համար ժամանակ:

______________________________________________________

Սովորողների հետ իրականացվող նախագիծ

eTwinning միջազգային ծրագրի 2015-2016ուստարվա նախագիծը վերաբերում է առողջ սնունդին և առողջ ապրելակերպին: Նախագիը կոչվում է “Keep fit and be healthy”. Այս նախագծի շրջանակներում սովորողների հետ սեպտեմբերից սկսել ենք մի փոքր ենթանախագիծ. փոքրիկ թաղարներում տնկում ենք աղցանային բույսեր՝  հազար, ոլոռ, համեմ, լոլիկ և կիտրոն: Սովորողները այդ բույսերի մասին նյութեր են պատրաստում, խնամում են բույսերը, հետևում դրանց աճի ընթացքին: