In My Personal Blog Page Friends

Capture

Նախագիծը նախատեսված է ավագ դպրոցի սովորողների համար:

Նախագծի մեկնարկը՝ սեպտեմբերին, իսկ ավարտը՝ հունիսին

11-15 տարեկան սովորողները ստեղծում են իրենց սեփական բլոգ-էջը, որտեղ իրար հետ կիսվում են իրենց ամենօրյա գործունեության մասին: Միմյանց հետ շփվելով պատմում են իրենց նախասիրությունների, հետագա պլանների, երազանքների մասին, պատմում են իրենց դպրոցի, ընկերների, կրթական և մշակութային առանձնահատկությունների մասին: Այսպիսով, սովորողները առցանց մեկ տարի ակտիվ շփվում են միմյանց հետ, ձեռք բերում ընկերներ, ճանաչում այլոց մշակույթն ու ավանդույթները: