Schoolovision 2017

sch

Նախագիծը նախատեսված է 8-րդ դասարանցիների համար:

Schoolovision is a unique eTwinning project, as it brings together the children from countries right across Europe and beyond.

Schoolovision-ը eTwinning-ի բացառիկ նախագծերից է: Այն սկիզբ է առել 2009 թվականին և մինչ օրս հաջողությամբ անցկացվում է ամեն տարի: 2016 թվականին այդ նախագծին միացավ նաև Հայաստանը: Ըստ նախագծի կանոնների, յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել միայն մեկ դպրոց և այդ դպրոցը “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրն էր:
Այս տարի նույնպես հրավեր ենք ստացել մասնակցելու այդ նախագծին: Նախագծի իմաստը նրանում է, որ մինչև 12 տարեկան սովորողները պետք է մի երգ ընտրեն, կատարեն այն, ձայնագրեն և մինչև մայիսի սկիզբ հրապարակեն նախագծի կայքում: Այնուհետև սկսվում է քվեարկությունը: