Օտար լեզվի ուսուցումը 1-9-րդ դասարաններում

Posted on Updated on

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային ծրագիր

Հիմնական կրթություն

Օտար լեզուներ

1-9-րդ դասարաններ

Օտար լեզվի 1-9-րդ դասարանների առարկայական ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) հիմնվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի վրա, ըստ որի օտար լեզուները, մեդիամիջոցներն ու համացանցը ուսուցանվում և գործածվում են   առաջին դասարանից. ապահովվում են օտար լեզուների ամենօրյա պարապմունքներ, համակարգչի և թվային այլ միջոցների ամենօրյա գործածում: Ծրագիրը հիմնված է «Հանրակրթության պետական չափորոշիչների», առարկայական ծրագրի, կրթահամալիրի այլընտրանքային հեղինակային կրթական ծրագրերի պահանջների վրա։ Ծրագրի հիմքում ընկած է նախագծային ուսուցումը, ինչպես նաև կրթահամալիրի ուսումնական օրացույցը, օտար լեզվի առարկայական օրացույցը, ինչպես նաև օտար լեզվի առարկայան պահանջներից բխող թեմաները (թեմաները նշված են բովանդակային միջուկում): Իրականացվում են նար միջազգային կրթական ծրագրեր և նախագծեր:

Հիմնական դպրոցի 1-9-րդ դասարանների ծրագիրը բաժանված է ըստ կրթական աստիճանների՝ 1-3-րդ դասարան, 4-5-րդ դասարան և 6-9-րդ դասարան:

1-3-րդ դասարանների առարկայական ծրագիր

1-3-րդ դասարաններում օտար լեզվի դասընթացն իրականացվում է «Իմացումի հրճվանք» ծրագրի շրջանակում, ուսումնական նախագծերը մշակվում և իրականացվում են դասվարի մասնակցությամբ։
Առարկայի ուսուցման նպատակը

Կրտսեր դպրոցում օտար լեզվի դասավանդման հիմնական նպատակն է սովորողի մոտ խոսակցական, հաղորդակցական լեզվի, օտար լեզվով միմյանց հետ շփվելու, օտար լեզվով բանավոր խոսքի ընկալման  հմտությունների ձևավորումն ու զարգացումը:  Կարևոր խնդիր և նպատակ է նաև ստացած գիտելիքների և հմտությունների գործածման կարողության զարգացումը: Այս տարիքից դրվում են նաև քերականական, հնչունաբանական, շարահյուսական գիտելիքների  հիմքերը:

Առարկայի ուսուցման խնդիրները

Առաջին դասարանում իրականացվում է սովորողի ծանոթացում-ընտելացումը նոր, իր համար գրեթե լիովին անծանոթ լեզվին: Այս տարիքում այդ ծանոթացումը հիմնականում իրականացվում է երգերի, մուլտֆիլմերի, խաղերի միջոցով: Դասավանդման առաջին իսկ տարվանից դասերը պետք է անցկացվեն անգլերեն: Դրա համար անհրաժեշտ է աստիճանաբար և հետևողականորեն ամեն օր ներմուծել մեկ-երկու առօրյա բառ, արտահայտություն, դրանք անընդհատ գործածել և կրկնել և ավելացնել: Դասարանային բոլոր գործողությունները աստիճանաբար արտահայտվելու են միայն անգլերեն: Դասավանդողը անգլերեն խոսելիս պետք է հստակ գիտակցի, որ ուսուցանվող նյութը պետք է համապատասխանի երեխայի մայրենի լեզվով ունեցած գիտելիքներին: Տառաճանաչությունն ամփոփվում է 2-րդ դասարանի վերջում: Սովորողները օտար լեզվի մեկ տարվա ուսուցման բոլոր մեթոդների շնորհիվ (համակարգչի ստեղնաշար, երգերի և ոտանավորների կարաոկե, համակարգչային ուսումնական խաղեր և այլն) ճանաչում են բոլոր տառերը: Մինչ այդ նրանք արդեն ծանոթ են լինում անգլերեն հնչուններին «Jolly phonics» մեթոդի շնորհիվ:

Երկրորդ դասարանից սկսած սովորողը ձեռք բերած տառաճանաչության հիմքերը ամրապնդում է ընթերցման և գրառման միջոցով:

1-ին դասարան

  1. Ձևավորել սովորողի՝ օտար  լեզվի  մասին  տարրական  պատկերացում-երգերի, ոտանավորների, պարզ, առօրեական  հարց ու պատասխանի միջոցով։
  2. Զարգացնել լսելու, հասկանալու և խոսելու հմտությունները.
  • լսել և հասկանալ դասավանդողի պարզ խոսքը
  • լսել և կատարել ուսուցչի հրահանգները
  • լսել և հասկանալ պարզ մանկական երգեր
  • լսել և հասկանալ պարզ, առօրեական երկխոսություններ
  • լսել և ճիշտ պատասխանել հարցերին
  • կարողանալ վարել փոքր երկխոսություններ։
  1. Ձևավորել սովորողի տարիքին համապատասխան բառապաշար, որը կազմվում է ուսուցանվող թեմաների բառապաշարից։
  2. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց)՝ դասավանդողի օգնությամբ: Սովորողները կարողանում են ինքնուրույն բացել խաղերի, նյութերի թղթապանակները, ընտրել խաղը, խաղալ: Ուսուցչի օգնությամբ գտնում են անհրաժեշտ կայքը, ընտրում խաղը, դասը, երգը, կատարում այն: Կարողանում են ուսուցչի բլոգում գտնել իրենց դասարանի համար նախատեսած բաժինը և օգտագործե այնտեղ տեղադրված նյութերը:
  3. Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր՝ առանց դրանք անվանելու։ Նման գործունեությունը հիմնականում իրականացվում է խաղերի միջոցով

2-րդ դասարան

  1. Ձևավորել սովորողի՝ օտար լեզվի տառերի և հնչյունների մասին պատկերացում։ Ակտիվ խաղերի, բառախաղերի, փոքրիկ տեքստերի, երկխոսությունների միջոցով սովորողները կարդում են, արտասանում են և արտաբերում են տառերն ու հնչյունները:
  2. Զարգացնել լսելու, ունկնդրելու կարողությունները։
    • լսել և հասկանալ դասավանդողի  խոսքը
    • լսել և կատարել ուսուցչի հրահանգները
    • լսել և հասկանալ պարզ մանկական երգեր
    • լսել և հասկանալ պարզ, առօրեական երկխոսություններ
    • լսել և ճիշտ պատասխանել հարցերին
  3. Զարգացնել օտար լեզվով խոսելու հմտությունները։ Սովորողները պետք է կարողանան ինքնուրույն կամ ուսուցչի մինիմալ միջամտությամբ վարել երկխոսություններ, խոսել առօրյա թեմաներով
  4. Ընդլայնել բառապաշարը։ Եղած բառապաշարին յուրաքանչյուր տարվա մեջ պետք է ավելանա մոտավորապես 100 բառ
  5. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց)՝ դասավանդողի օգնությամբ: Սովորողները ինքնուրույն գտնում են խաղերը, գիտեն անհրաժեշտ ուսումնական կայքերի հասցեները, բացում են դրանք, ընտրում նյութը, կատարում: Կարողանում են լուսանկարել:
  6. Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր՝ խաղերի միջոցով։

3-րդ դասարան

  1. Զարգացնել խոսելու հմտությունները։ Սովորողի և ուսուցչի խոսքի գրեթե 80% պետք է հնչի ուսուցանվող օտար լեզվով:
  2. Զարգացնել գրելու հմտությունները: Սովորողները պետք է կարողանան առօրյա թեմաների շուրջ փոքրիկ տեքստերով տալ իրենց կարծիքը, արտահայտել իմացած տեղեկությունները:
  3. Ընդլայնել բառապաշարը, որը պետք է լինի իրենց ուսուցանվող թեմաների շրջանակներում
  4. Զարգացնել ընթերցման և ունկնդրման հմտությունները։ Սովորողները կարդում և հասկանում են իրենց տարիքի համար նախատեսված գրականությունը, լսում և կատարում են ուսուցչի հրահանգները, լսում, հասկանում և պատասխանում է ուսուցչի հարցերին:
  5. Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
  6. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ)՝ դասավանդողի օգնությամբ և ինքնուրույն: Սովորողները ինքնուրույն բացում են անհրաժեշտ կայքերը, ընտրում նյութերը, կատարում: Լուսանկարում են, ձայնագրում, արված նյութը ներբեռնում համակարգչում: Կարողանում են էլեկտրոնային փոստից ներբեռնել ֆայլեր:
  7. Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր՝ տալով որոշակի պարզաբանումներ։

4-5-րդ դասարաններ

Առարկայի ուսուցման նպատակը

Օտար լեզվով շփվելու, հաղորդակցվելու հմտությունների և կարողությունների զարգացում՝ ըստ խոսքային գործունեության չորս ուղղությունների.

  1. Ունկնդրում
  • ընկալել և հասկանալ ուսուցչի հրահանգները
  • հասկանալ ուսուցչի և ընկերների խոսքը,
  • լսել և հասկանալ բանավոր մշակված խոսքը, որը կպարունակի մեկ-երկու անծանոթ բառ։
  1. Խոսել
  • վարել փոքր երկխոսություններ իրենց ծանոթ թեմաների շուրջ
  • փոխանակել մեկ-երկու նախադասություն իրեն ծանոթ իրադրության մեջ
  • արտահայտել հարցեր, խնդրանք, տալ պատասխաններ։
  1. Ընթերցել
  • ընթերցել պարզ տեքստեր՝ ընկալելով դրանց ընդհանուր իմաստը՝ առանց բառանի օգնության
  • կարողանալ բարձրաձայն կարդալ փոքր տեքստեր՝ պահպանելով առոգանության, հնչերանգի, շեշտադրության հիմնական կանոնները։
  1. Գրել
  • կազմել և գրել նախադասություններ ծանոթ խոսքային նմուշներով՝ օգտագործելով անցած բառերը
  • գրել փոքր շարադրություններ, շնորհավորական բացիկներ
  • լրացնել թեստեր, կատարել գրավոր վարժություններ։

Ծրագրի խնդիրները.

4-րդ դասարան

  1. Զարգացնել խոսելու հմտությունները։ Սովորողները կարողանում են իրենց ծանոթ թեմաների շուրջ վաերլ փոքր երկխոսություններ, քննարկումներ, տալ կարծիքներ:
  2. Զարգացնել գրելու հմտությունները։ Սովորողները կարողանում են հորինել փոքր պատմություններ, կատարել թարգմանություններ՝ տեղադրելով դրանք իրենց բլոգներում:
  3. Ընդլայնել բառապաշարը՝ ավելացնելով այն ևս 100 բառով:
  4. Զարգացնել ընթերցման և ունկնդրման հմտությունները։ Սովորողները կարող են իրենց տարիքին համապատասխան ֆիլմեր և մուլտֆիլմներ, աուդիոնյութեր լսել և հասկանալ, կարդալ տեքստեր և հասկանալ դրանք ընդհանուր իմաստը:
  5. Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
  6. Միջառարկայական կապ ստեղծել այլ առարկաների հետ (մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ և այլն)։
  7. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց ֆոտոխցիկ, ձայնագրիչ)՝ ինքնուրույն: Ինքնուրույն կարողանում են լուսանկարներից և ձայնային ֆայլերից պատրաստել ֆիլմեր պարզ ծրագրերով (Movie Maker), կիրառել SkyDrive-ը, ուսուցչի օգնությամբ պատրաստել կարաոկե, բացել ծանոթ ուսումնական կայքեր, կատարել առաջադրանքներ:
  8. Սովորեցնել անհրաժեշտ քերականական տարրեր՝ տալով որոշակի պարզաբանումներ։

5-րդ դասարան

  1. Զարգացնել խոսքը։ Սովորողները փոքրիկ ռադիոլուրեր են պատրաստում օտար լեզվով՝ հարցազրույցներ վերցնում սովորողներից և դասավանդողներից, դպրոցի հյուրերից
  2. Զարգացնել գրելու հմտությունները։ Սովորողները իրենց թարգմանություններն ու ստեղծագործությունները տեղադրում են իրենց բլոգներում:
  3. Ընդլայնել բառապաշարը՝ ավելացնելով տարբեր դարձվածաբանական արտահայտություններ, ասացվացքներ և այլն։
  4. Զարգացնել ընթերցման և ունկնդրման հմտությունները։
  5. Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
  6. Միջառարկայական կապ ստեղծել այլ առարկաների հետ /մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ և այլն/ թարգմանությունների միջոցով:
  7. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ) ինքնուրույն: Սովորողը ինքնուրույն օգտագործում է ֆոտոխցիկը, ձայնագրիչը, կարողանում է վերցնել հարցազրույցներ, խմբագրել աուդիո և ֆոտո ֆայլեր, տեղադրել դրանք կայքում
  1. Սովորեցնել տարիքին համապատասխան քերականական տարրեր, պարզաբանելով դրանք և ամրապնդելով օրինակներով:

Միջին դպրոց

6-րդ դասարան

  1. Զարգացնել խոսքը։ Սովորողները վարում են երկխոսություններ, քննարկումներ, բանավոր թարգմանություններ կատարում: Կարողանում են տալ իրենց կարծիքը՝ մեկնաբանելով այն:
  2. Զարգացնել գրելու հմտությունները. գրում են շարադրություններ, կատարում գրավոր թարգմանություններ հայերենից, նյութեր թողարկում բլոգներում, դպրոցի ենթակայքում:
  3. Ընդլայնել բառապաշարը՝ ավելացնելով տարբեր դարձվածաբանական արտահայտություններ, ասացվացքներ և այլն։
  4. Զարգացնել ընթերցման և ունկնդրման հմտությունները. ֆիլմեր են դիտում, լսում աուդիոնյութեր, կարդում ադապտացված գրքեր, դրանք բանավոր ներկայացնում:
  5. Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
  6. Միջառարկայական կապ ստեղծել այլ առարկաների հետ (մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ և այլն)։
  7. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ)՝ ինքնուրույն: Սովորողը պատրաստում է տեսաֆիլմեր տարբեր ծրագրերով, նյութերը տեղադրում Youtube-ում, հղումը` կայքում:
  8. Սովորեցնել անհրաժեշտ քերականական տարրեր՝ պարզաբանելով դրանք:

Ուսումնական միջավայր և կազմակերպվող գործունեության ձևերը

Ուսումնական միջավայրը կարող է տարբերվել` կախված դասի նպատակից, եղանակային պայմաններից  և կազմակերպման ձևից: Ուսումանական տարածք կարող են լինել.

  1. Կրթահամալիրի ընթարձակ, թափանցիկ և լուսավոր կաբինետները, որոնք ապահովված են էլ. գրատախտակով, պրոյեկտորով, համակարգչով, անլար ինտերնետով: Այստեղ կարելի է կազմակերպել.
  • դասեր
  • դաս-խաղեր
  • ընթերցում
  • գրավոր աշխատանքներ
  • աշխատանք համակարգչով
  • աշխատանք էլ. Գրատախտակով։
  1. Դպրոցների ակումբներ
  • ընթերցանություններ
  • ֆիլմերի դիտում
  • հանդիպումներ կրթահամալիրի հյուրերի հետ
  • քննարկումների կազմակերպում։
  1. Ներքին և արտաքին բակերը
  • տարվա յուրաքանչյուր եղանակին բնորոշ խաղեր կազմակերպելու համար
  • ուսումնա-հասարակական աշխատանքներ
  • բացօթյա դասեր –ընթերցում, ունկնդրում, դերախաղեր, բակային խաղեր
  1. Ցուցասրահներ
  • աշխատանքների ներկայացում
  • միջոցառումների կազմակերպում
  • հանդեսների փորձեր
  • խաղերի կազմակերպում

5. Խոհանոց-լաբորատորիաներ

  • թեմատիկ բառապաշարի գործածման հմտությունների զարգացման համար (սնունդ, խոհանոցային գործողությունուններ)
  • ծիսական ուտեստների պատրաստման ընթացքում օտար լեզվի գործածման համար (գործողությունները տեսագրվում են և  ներկայացվում տեսաֆիլմի կամ ֆոտոֆիլմի տեսքով)։
  1. Տեխնոլոգիական լաբորատորիաներ
  • աշխատանք կավագործության լաբորատորիայում
  • աշխատանք դիզայնի, կերպարվեստի սրահներում։
  1. Մեդիա-դահլիճ
  • օտար լեզվով թատերական ներկայացումներ դիտելու կամ ներկայացնելու համար։

Ո ւս ո ւց մա ն  մեդիա մի ջ ա վ ա յր

Կրթահամալիրը իրականացնում է մեդիակրթություն, և առաջին իսկ դասարանից սովորողները հմտանում են ՏՀՏ-ների կիրառման գործընթացում:  ՏՀՏ-ների խորացված ուսուցումը պահանջում է ուսուցման որոշակի վիրտուալ տարածք կամ միջավայր: Դրանցից են.

  1. Live@Edu համակարգի էլ.փոստեր (էլ.փոստ ուեն նաև սովորողների ծնողները), որոնք սովորողները սովորում են ինքնուրույն կիրառել: Էլ.փոստով սովորողները և դասավանդողները կարող են.
  • ստանալ տնային առաջադրանքներ
  • ուղարկել կատարած տնային առաջադրանքը
  • առաջադրանքները ստանալ էլ.փոստի օրացույցով, որը մինչև կատարման ժամկետը հիշեցումներ կուղարկի սովորողին։
  1. 4-րդ դասարանից սովորողը արդեն ունենում է իր անձնական բլոգը, որի կառավարումը պահանջում է օտար լեզվի գիտելիքների որոշակի պաշար:
  2. Դասավանդողի անձնական բլոգը (պարտադիր է կրթահամալիրի բոլոր դասավանդողների համար): Դասավանդողները նյութեր են տեղադրում բլոգներում, առցանց քննարկումներ կազմակերպում օտար լեզվով և այլն:
  1. Կայքը և ենթակայքերը, որտեղ սովորողները դասավանդողի, ծնողի օգնությամբ կամ ինքնուրույն օտար եզվով նյութեր են տեղադրում: Նյութերը կարող են լինել նաև խմբային, դասարանական: Ենթակայքերում այդ նպատակի համար ստեղծված են հատուկ տարածք-բաժիններ` ուրախ օտար լեզու, ուրախ կարաոկե‖վերնագրերով: Այստեղ տեղադրվում են սովորողների, դասավանդողների լավագույն աշխատանքները, ուսումնական խաղեր, ինտերնետ ռեսուրսներ:
  2. Բոլոր ուսուցանվող երգերը թարգմանվում են Lingvo, Google Translator կամ համակարգչում առկա այլ բառարանների և ծրագրերի օգնությամբ: Դասարանում թարգմանությունը կատարում են սովորողները` դասավանդողի հսկողությամբ: Այնուհետ երգի կամ ոտանավորի բառերը ուղարկվում են բոլոր սովորողների հասցեներին, նրանք տանը կրկին ընթերցում, սովորում են դրանք:

Աշխատանքային նյութեր

Դասագրքեր, որոնց թվայնացված տարբերակները տեղադրված են գրադարանի ենթակայքում, ինչպես նաև ներբեռնված կլինեն համակարգչում, դասավանդողի և սովորողի անհատական նոութբուք-նեթբուքներում, բլոգներում:

Գնահատում

Գնահատման տեսակները

 1-3-րդ  դասարանցիների  աշխատանքը  գնահատանիշով  չի  գնահատվում: Յուրաքանչյուր կիսամյակի վերջում ուսուցիչը սովորողի համար էլեկտրոնային տարբերակով լրացնում է աճի զարգացման բնութագիր: Սովորողները ուսման ընթացքում և կիսամյակը մեկ կատարում են ինքնաստուգման աշխատանքներ և մասնակցում են ստուգատեսներին: Սովորողի էլեկտրոնային թղթապանակում կամ հաշվետվության մեջ նշվում են իր անհատական կամ խմբային կատարած աշխատանքների հղումները:

Գնահատումը 1-3-րդ դասարաններում խրախուսական բնույթ է կրում: Սովորողները ստանում են զանազան մրցանակներ (տիպեր, աստղիկներ, Կեցցես-ներ և այլն):

4-9-րդ դասարաններում գնահատումը կատարվում է 10 բալլանոց համակարգով: Գնահատումը իրկանացվում է էլեկտրոնային մատյաններում:

Կիսամյակային գնահատականները ձևավորվում են ընթացիկ աշխատանքին, կիսամյակային ստուգատեսներին, ուսումնա-հետազոտական ճամբարներին, նախագծերին մասնակցության արդյունքում:

Ստուգատեսներին սովորողները անհատապես կամ խմբային, դասավանդողի ղեկավարությամբ, ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները օտար լեզվով: Կարող են ներկայացվել նաև ընթացիկ աշխատանքները, որոնք նախկինում տեղադրվել են Կրթահամալիրի կայքում /թարգմանություններ, ուսումնական առաջադրանքներ և այլն/:

2-3-րդ դասարաններում ընթացիկ ինքնաստուգումները իրականացվում են ուսուցչի հայեցողությամբ:

4-րդ դասարանի վերջում անցկացվում է ամփոփիչ ստուգարք:

Ուսումնահասարակական աշխատանքներ

Սովորողները մասնակցում են կրթահամալիրում իրականացվող բոլոր ուսումնահասարակական ծրագրերին. այդ ընթացքում զարգանում է տվյալ բնագավառին բնորոշ բառապաշարը /կենդանիների խնամք, շրջակա միջավայրի խնամք և բարելավում, աշխատանք խոհանոց-լաբորատորիայում, բակային աշխատանքներ, բույսերի և կենդանիների խնամք, գրքերի վերանորոգում և այլն: Այս աշխատանքների արդյունքում ստեղծվում են ուսումնական նյութեր, և կատարվում են հետազոտական աշխատանքներ: Լավագույն աշխատանքները տեղադրվում են կրթահամալիրի կայքում կամ դպրոցների ենթակայքերում: Արդյունքները ներկայացվում են անհատական բլոգներում կամ ենթակայքերում:

Ուսումնական ճամփորդություններ

Ուսումնական ճամփորդությունները իրականացվում են համագործակցելով այլ առարկաների դասավանդողների հետ. օրինակ` կենդանաբանական այգի, բուսաբանական այգի, թատրոններ, թանգարաններ, ցուցահանդեսներ և այլն: Ճամփորդություններից  հետո  սովորողները  դասավանդողի  հետ  պատրաստում   են օտար լեզվով ուսումնական նյութ /կենդանական, բուսական և այլ բառարաններ, հետաքրքիր նյութեր անգլերեն, ռադիո և տեսալուրեր և այլն/:

Սովորողները դասավանդողի հետ կարող են կատարել վիրտուալ ուսումանակն ճամփորդություն` տարբեր կայքերի միջոցով: Նրանք կարող են վիրտուալ այցելություն կատարել Անգլիա, ԱՄՆ և այլն, թանգարաններ, գրադարաններ:

Գրականություն

1-ին     դասարանում     դասավանդումը     իրականացվում     է     առանց     դասագրքերի, օգտագործվում     են    ուսումնական     կայքեր,     հատուկ    համակարգչային     խաղեր, կենդանի խաղեր, դերախաղեր:

/Օգտագործվող  կայքեր-  www.genkienglish.net  www.tolearnenglish.com www.angles365.com ,  Կրթահամալիրում ստեղծված ―English 1-2  CD, որը ներառում է  8 թեմատիկ   դաս`   համապատասխան   ծրագրի   պահանջներին:   Յուրաքանչյուր   դաս ներառում է անհրաժեշտ բառապաշար, երգացանկ, ոտանավորներ և խաղեր/:

2-րդ դասարանStarting English, Way Ahead-1 դասագիրքը, որի էլեկտրոնային դասերը հիմնված են խաղերի վրա և գունեղ ու պայծառ ներկայացնում են և՛ քերականական, և՛ լեքսիկական դասեր: Երկրորդ դասարանի երկրորդ կիսամյակում կարող է գործածվել Ապրեսյան ―ABC դասագիրքը: Քերականությունը ուրախ, պատկերազարդ դասավանդման համար գործածվում է Round up-starter դասագիրքը

3-րդ դասարան– , Верешагина-1, Round up-1

4-րդ դասարան-Верешагина-3,  Round Up-2

5-րդ դասարան– Round Up-2 /շարունակություն/, Верешагина-4,  Верешагина/Reader/,

6-րդ դասարան-Верешагина-V, English in mind-Starter

Որպես լրացուցիչ գրականություն կարող են գործածվել

  1. Macmillan հրատարակչության դասագրքերը, գիրք-տետրերը /Bravo, Way Ahead/
  2. Մ եդիագրակ անու թյուն

Դասագրքերը բոլոր կրթական մակարդակներում համարվում են որպես լրացուցիչ նյութ: Օտար լեզվի հիմնական դասընթացը իրականացվում է առարկայական և  կրթահամալիրի օրացույցի նախագծերով: Դասավանդողները մշակում են նյութերը, նախագծերը, հրապարակում դրանք իրենց բլոգներում: Յուրաքանչյուր նախագիծ մշակվում է այնպես, որ այն իրականացնելիս մասնակցի յուրաքանչյուրս ովորողո՝ համապատասխան իր կարողությունների, հմտությունների, գիտելիքների:

7-9-րդ դասարաններ

Նպատակը

Միջին դպրոցում անգլերենի դասավանդումը նպատակաուղղված է սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցմանը, միջմշակույթային փոխըմբռնմանը, ոչ հայախոս անձանց հետ շփվելու, այլ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը այլ ժողովուրդներին մատչելի դարձնելուն:

Խնդիրները

Հաղորդակցական իրազեկության զարգացումը ըստ անգլերենի իմացության համաեվրոպական մակարդակների խոսքային գործունեության 4 ուղղություններով` լսելով հասկանալը, խոսելը, կարդալով հասկանալը և գրելը.

7-րդ դասարան (A1.1-A1.2)

8-րդ դասարան (A1.2-A2.1)

9-րդ դասարան  (A1.3-A2.2)

 Մանկավարժական մոտեցումներ

  • Օտար լեզվի ուսուցումն իրականացվում է նախագծային աշակերտակենտրոն ուսուցման սկզբունքներով:
  • Դասավանդող-սովորող, սովորող-սովորող իրավիճակային երկխոսությունների ստեղծումիմաստի որոնում. (իմաստը չի տրվում պատրաստի ձևավորված վիճակում: Դրան աշակերտը հասնում է որոնելով, կշռադատելով):
  • Սովորողներն իրենք են եզրահանգում անում, դասավանդողը տալիս է առաջնային գաղափարներ:
  • Հաշվի է առնվում սովորողի կարծիքը։
  • Լեզվամտածողության զարգացումը կազմակերպելու համար դասավանդողն աշխատում է համագործակցայինև խմբային հետազոտական մեթոդով.
  • Նախագծերի թեմաները համապատասխանում են օտար լեզուների առարկայական ծրագրերի թեմաներին` հաշվի առնելով նաև կրթահամալիրի ուսումնական օրացույցի այն կետերը, որոնցով հնարավոր կլինի համալրել ու հարստացնել անգլերենի առարկայական ծրագիրը:

Ուսումնական միջավայր

Նյութական միջավայր

  • թափանցիկ, ինքնասպասարկվող, ներառող
  • 1-1 պլանշետ/նոթբուք/նեթբուքներով ուսուցմամբ դասարաններ,

Կրթահամալիրի բոլոր կաբինետները, ընթերցասրահները, լաբորատորիաները, արհեստանոց-արվեստանոցները աշխատում են անլար ինտերնետային WIFI ծածկույթով:

Անգլերենի դասավանդման նյութական միջավայր են նաև բակը, դաշտային պայմանները, բնության և պատմության հուշարձանները, թանգարանները, ցուցահանդեսները, ուսումնական ճամբարները, ստեղծագործական հավաքները:

Մեդիա միջավայր

mskh.am կայք, մեդիա գրադարան, TV

Դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներ, մանկավարժական/պատանեկան/մանկական էլեկտրոնային ամսագրեր

Սոցկայքեր՝ Facebook, YouTube

Տանը նույնպես,  սովորողը պետք է ունենա համացանցին միացված համակարգիչ, ձայնագրիչ, թվային ֆոտոխցիկ և այլ միջոցներ, որոնք կարող են նպաստել հանձնարարությունն ավելի արդյունավետ կատարելուն:

Ուսումնական աշխատանքի կազմակերպում

Ուսումնական աշխատանքի կազմակերպումը նպատակաուղղված է ուսումնառության դրական դրդապատճառների ձևավորմանը: Դրական դրդապատճառները ձևավորվում են ուսումնական գործունեության հետևյալ ձևերով.

  • Կառուցողական մանկավարժության սկզբունքներով կազմակերպվող ուսումնական պարապմունք
  • Ուսուցում ըստ նախասիրությունների
  • Ուսումնական ճամփորդություն
  • Մասնակցություն ստեղծագործական հավաքներին և ստուգատեսներին
  • Բլոգավարություն
  • Էլ.նամակագրութուն
  • Թարգմանություններ, օտարալեզու հրապարակումներ կայքում
  • Ուսումնական այլ նախագծերի իրականացում

Կապը այլ բնագավառների հետ

  • Բազմագործառնության իրականացում
    Անգլերենի ուսուցումը իրականացվում է այնպես, որ դա լինի և՛ որպես ուսուցման նպատակ, և՛ որպես միջոց` գիտելիքների տարբեր բնագավառներից տեղեկություններ քաղելու:
  • Միջառարկայական ինտեգրում
    Անգլերենը գործածվում է տարբեր ուսումնական առարկաներից ուսումնական նախագծեր իրականացնելիս` օտարալեզու աղբյուրներից տեղեկություններ հայթայթելու և դրանք թարգմանելու միջոցով:

Սովորողի ուսումնական գործունեության ձևերը

Ունկնդրելու գործունեություն

  • Սովորողներին առաջարկվում է լսել ձայնագրություն կամ կենդանի խոսք կամ դիտել տեսաֆիլմ և պատասխանել հարցերին
  • Ընտրել տրված նկարների շարքից ունկնդրած տեքստին համապատասխանողը
  • Տրված պնդումների մեջ տարբերակել ճիշտն ու սխալը (True/False)
  • Լսել նախադասությունների խումբը երկու անգամ և որոշել, թե որ նախադասությունն է ավելացել կամ պակասել
  • Լսել իմաստով նման երկու տեքստ և բացահայտել տարբերությունները

Խոսելու գործունեություն

  • Ստեղծվում են տարբեր իրադրություններ, երբ սովորողը պետք է շնորհակալություն հայտնի, համաձայնություն կամ անհամաձայնություն արտահայտի, կարծիք կամ կասկած արտահայտի
  • Առաջարկվում են անավարտ երկխոսություններ, որոնք պետք է ավարտել` լրացնելով այն խոսքային նմուշներով, որոնց ուսուցումը և ամրապնդումը տվյալ դասի նպատակն է
  •  Ուղղորդված երկխոսություն
  • Ստեղծագործական երկխոսություն
  • Դերախաղեր

 

 Ընթերցելով հասկանալու գործունեություն

  •  Սովորողներին առաջարկվում է տեքստն ընթերցելու ընթացքում գտնել և ընդգծել տեքստի բովանդակության համար առանցքային բառերը և նախադասություններն ու պարբերությունները :
  • Առաջարկվում է շարադասել, վերադասավորել տեքստը` վերականգնելով նախադասությունների, պարբերությունների խառնված հերթականությունը
  • Առաջարկվում է տեքստի ընթերցումից հետո պատասխանել տրված տարաբնույթ հարցերին
  • Ընթերցելուց հետո ներկայացնել տեքստի հիմնական բովանդակությունը, իրադարձությունների հաջորդականությունը, գործող անձանց
  • Տրված մի քանի տեքստերից ընտրել տվյալ թեմային վերաբերող տեղեկատվությունը
  • Տեքստում գտնել այն հատվածները, որոնք պատասխանում են տրված կոնկրետ հարցերին

 

Գրելու գործունեություն

  • Գրել տեքստեր` հետևելով նմուշ տեքստերին կամ ձևաչափին
  • Նախօրոք պատրաստած անձնական քարտի լրացում դասարանում
  • Երկխոսությունների ավարտում
  • Խաչբառային աշխատանք
  • Նկարի նկարի նկարագրում
  • Գերդաստանային ծառի նկարագրում
  • Անավարտ նախադասությունների ավարտում
  • Դպրոցական առօրյայի նկարագրում դպրոցական կայքում` դասավանդողի օգնությամբ

 

Ստուգման և գնահատման կարգը

Գնահատումը իրկանացվում է 10 բալանոց համակարգով: Գնահատալիս դասավանդողը հաշվի է առնում սովորողի դասարանական աշխատանքը, ինչպես նաև ստեղծագործական, թարգմանչական գործունեության արդյունքները: Հաշվի են առնվում այլ առարկանների շրջանակներում կատարած թարգմանությունները: Սովորողը կարող է ստանալ մինչև 8 բալ գնահատական, եթե ակտիվ և արդյունավետ աշխատում է դասարանում, ինչպես նաև արդյունավետ կատարում է լրացուցիչ առաջադրանքները: Մինչև 10 բալ կարող է ստանալ, եթե արդյունավետ մասնակցել է կրթահամալիրային ստուգատեսներին օտար լեզվի բնագավառում, իրականացրել է առարկայական նախագծեր :

Սովորողների հետազոտական աշխատանքներ

 Առաջադրանքներն այնպիսին պետք է լինեն, որպեսզի սովորողին անհրաժեշտ լինի.

  • Տարբեր աղբյուրներից տեղեկատվություն հայթայթել և մշակել
  • Հիմնական տեղեկատվությունը տարբերել երկրորդականից
  • Բացահայտել երևույթների հատկանիշները և օրինաչափությունները. համեմատել, զուգադրել, վերլուծել
  • Եզրահանգումներ անել

 

 Սովորողի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական կիրառությունների ձևերը (ուսումնահասարակական նախագծեր):

  • Անձնական նամակագրական կապերի հաստատում արտասահմանյան դպրոցների սովորողների հետ.
  • Դասավանդողի օգնությամբ դպրոցական կայքի անգլերեն էջում նյութերի տեղադրում.

 

Բովանդակություն

Հավելված 1-Անգլերեն 1-9-դասարան

 Հավելված 2 -Ռուսերեն 1-9

 

 

 

 

 

4 thoughts on “Օտար լեզվի ուսուցումը 1-9-րդ դասարաններում

    […] «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր […]

    […] Մայրենի լեզու Մաթեմատիկա Անգլերեն 1-3-րդ դասարան Ռուսերեն 1-3-րդ դասարան Ես և շրջակա աշխարհը […]

    […] Մայրենի լեզու Մաթեմատիկա Անգլերեն 1-3-րդ դասարան Ռուսերեն 1-3-րդ դասարան Ես և շրջակա աշխարհը […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s