Միջազգային տիեզերագիտական ճամբարի աշխատակարգ

Posted on Updated on

logo3

Տիեզերագիտական ճամբարի աշխատանքները ընթանում են երկու փուլով.

  1. Փուլ առաջին-նախապատրաստական աշխատանքներ մինչև ճամբար մեկնելը (հունիսի 15-ից 30-ը և հուլիսի 20-ից 24-ը)

  • Երգի ուսուցում (“Երի, երի ջան”, “Հեյ ջան, Երևան”, “Top of the world”)

Երգի ուսուցումը իրականացվում է Մերի Առաքելյանի ղեկավարությամբ: “Երի, երի ջան” երգի համար պատրաստվում է երաժշտության ձայնագրությունը՝ “մինուսը”: Ղեկավար՝ Սերգեյ Ումրոյան: Անգլերեն երգը կատարվելու է կիթառի նվագակցությամբ, կիթառահար՝ Արեգ Գալոյան:

  • Պարի ուսուցում, դասընթացը ղեկավարում է Արշակ Գասպարյանը: Նախապատրաստվում է Վեր վերի պարը:
  • Անգլերենի դասընթացներ: Պարապմունքները անցկացնում է Լուսինե Բուշը

Ճամբար մեկնելու հետ կապված բոլոր կազմակերպչական աշխատանքները ավարտված են:

Կրթահամալիրի մասին պատմող տեսաֆիլմը պատրաստվում է սովորողների ջանքերով:

 

Մեկնումը՝ հուլիսի 25-ի առավոտյան Սրբ. Երրորդության եկեղեցու բակից:

Ճամբարի երթուղին է. Երևան-Թբիլիսի (միկրոավտոբուսով), Թբիլիսի-Ստամբուլ-Իզմիր (ինքնաթիռով): Իզմիրի օդանավակայանում սովորողներին դիմավորելու  է ճամբարի ավտոբուսը, որը և կուղեկցի մինչև ճամբար:

Հետադարձը՝ օգոստոսի 1-ին

Հետադարձի երթուղին է. Իզմիր-Ստամբուլ (7 ժամյա զբոսանք Ստամբուլում)-Թբիլիսի-Երևան

Սովորողները Երևան կժամանեն օգոստոսի 2-ի երեկոյան

Երևան-Թբիլիս-Թբլիսի-Երևան երթուղու համար պատվիրած է Mercedes Sprinter միկրոավտոբուս:

2. Փուլ երկրորդ-աշխատանք ճամբարում

Միջազգային տիեզերագիտական ճամբարը 6 օրյա է և աշխատում է իր ծրագրով, որը իր մեջ ներառում է ուսումնական և ժամանցային ծրագրեր: Սնունդը օրական չորս անգամ է՝ նախաճաշ, ճաշ, հետճաշիկ, ընթրիկ: Ճամբարի առօրյայի մեջ մտնում է օդապարուկների, փոքրիկ հռթիռների պատրաստում, թիմային աշխատանք, մասնակցություն տարբեր խաղերի և մրցույթների, տիեզերագիտական տաբեր սարքերի փորձարկում, լող  և այլն:

Իզմիրի ճամբարականները իրենց հետ պետք է ունենան

  • սպորտային հագուստ
  • մեկ թաք հագուստ (ժակետ)
  • լողազգեստ (լողագլխարկ, լողափնյա հողաթափեր, արևահարումից պաշտպանող քսուկ)
  • հիգիենայի պարագաներ (ատամի մածուկ, ատամի խոզանակ, սանր, օճառ և այլն)
  • փոքրիկ փական
  • հուշանվերներ

Ճամբարում սովորողներին չի թույլատրվում իրենց մոտ ունենալ դեղորայք: Հեռախոսից օգտվելը թույլատրվում  միայն առավոտյան ժամը 7-8 կամ երեկոյան 10-ին:

6-օրյա ծրագիրը ամփոփվելու է երեկույթով (Special Events night), որի ժամանակ էլ սովորողները կներկայացեն իրենց երգն ու պարը:

 

 

One thought on “Միջազգային տիեզերագիտական ճամբարի աշխատակարգ

    […] Միջազգային տիեզերագիտական ճամբարի աշխատակարգ […]

Leave a comment