Ուսումնասիրություն

Posted on Updated on

4

4-րդ դասարանցիների ուսումնական բլոգների ուսումնասիրություն (անգլերեն)

Ուսումնասիրությունը անցկացվել է կրթահամալիրի չորս կրտսեր դպրոցներում-Գեղարվեստի դպրոց (21 բլոգ), Նոր դպրոց (51 բլոգ), Դպրոց-պարտեզ (40 բլոգ), Հիմնական դպրոց (14 բլոգ): Ընդհանուր ուսումնասիրվել է 126 բլոգ: 126-ից 76 սովորողի բլոգներում առկա են անգլերեն առարկայի համար առանձնացրած էջ կամ խորագիր: 24 սովորողի բլոգում չկար որևէ աշխատանք անգլերենից: Մյուս 26 բլոգներում, չնայաց բաժնի բացակայությանը, կան անգլերենով հրապարակված նյութեր: 

Հրապարակված նյութերը բազմազան են՝ թարգմանություններ, փոքրիկ շարադրություններ, թեստեր, համացանցից հանված նյութեր և այլն:

Հրապարակված նյութերը համապատասխանում են նաև դասավանդողի բլոգում հրապարակված առաջադրանքներին: Կան նաև անհատական հրապարակումներ:

Հիմնական դպրոցի չորրորդ դասարանցիների բլոգներում անգլերեն որևէ հրապարակում չկար, սակայն իրենց կատարած առաջադրանքները, նկարահանված տեսաֆիլմերը հրապարակված են դասավանդողի բլոգում՝ հատուկ բաժնում:

Ուսումնասիրության արդյունքում կարող եմ փաստել, որ կան դպրոցներ, որտեղ չորրորդ  դասարանի սովորողները բավականին ակտիվ են վարում իրենց անհատական բլոգները բոլոր առարկաներից (օրինակ՝ Նոր դպրոցը), ինչը նշանակում է, որ սովորողին դա առանձնապես դժվարություն չի պատճառում:

Առաջարկում եմ, որ սկսած չորրորդ դասարանից սովորողները իրենց բլոգներում ունենան օտար լեզվի համար հատուկ բաժին և իրենց առաջադրանքները, անհատական կամ խմբային աշխատանքի արդյունքում պատրաստած ֆիլմերը, նյութերը հրապարակեն այդ բաժիններում: Դա կարող են լինել էջեր կամ խորագրեր:

 

Advertisements

One thought on “Ուսումնասիրություն

    […] 3.Հասմիկ Թոփչյան 4.Հերմինե Անտոնյան 5.Սյուզի Հակոբյան 6.Լուսինե Բուշ 7.Ժաննա Հակոբյան 8.Տաթև Ալեքսանյան 9.Գայանե Միրաքյան […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s