Գիտագործնական հավաք կրթահամալիրում
Հունվարի 16-20 կրթահամալիրում կկայանա գիտագործնական հավաքը, ուր կրթահամալիրի դասավանդողները կներկայանան տարբեր նյութերով և կներկայացնեն իրենց աշխատանքները, նախագծերը, դրանց արդյունքներն ու ընթացքը:
Գիտագործնական հավաքին կներկայանամ հետևյալ կետերով.
Կրթահամալիրում իրականացվող ուսումնական նախագծերը բազմաբնույթ են և բազմաժանր՝ ուսումնա-հասարակականից մինչև միջազգային հանրակրթական: Հենց այն միջազգային նախագծերը կփորձեմ ներկայացնել eTwinning եվրոպական հանրակրթական ծրագրի օրինակով: Արդեն 11 տարի գործող eTwinning միջազգային կրթական հարթակը թույլ է տալիս առանց սահմանների համագործակցելու եվրոպական երկրների բազմաթիվ դասավանդողների և սովորողների: Առարկայական և անգամ լեզվական որէ սահմանափակում չկա՝ այս տարվանից eTwinning ծրագիրը թույլ է տալիս նախագծել և ծրագրավորել հայերենով ստեղծված նախագծեր:
Սակայն eTwinning-ի ամենամեծ առավելությունը այն է, որ այդ ծրագիրը թույլ է տալիս օտար լեզուն ուսուցանել կենդանի շփման միջոցով` վիդեոկոնֆերանսների, Skype-հանդիպումների, ֆորումների, նյութերի միջոցով: Սովորողները և դասավանդողները նաև կապեր են հաստատում սոցցանցերի միջոցով, շփումը դուրս է գալիս նախագծի շրջանակներից, դառնում երկարատև: Տարեց տարի ավելանում է նախագծերի քանակը, բարելավվում է մասնակցության որակը: Կան նախագծեր, որոնց կրթահամալիրը մասնակցում է արդեն երրորդ տարին:
2016-2017 ուստարում Միջին և Ավագ դպրոցների սովորողները մասնակցում են 7-ը նախագծի: Դրանք են.
- Humans in the Future
- You are the picture
- Gifts with cultural value
- Schoolovision-2017
- The European Chain Reaction-2017
- Teaching Charles Dickens through drama “Oliver”
- Digital Friendship
Բոլոր նախագծերը ագլերեն են, սովորողները իրենց նյութերը պատրաստում և հրապարակում են բլոգներում, Youtube ալիքներում, eTwinning-ի պաշտոնական կայքում:
eTwinning-ի ևս մեկ առավելություններից է այն, որ այդ ծրագրը թույլ է տալիս դասավանդողներին ինքնակրթվել, զարգանալ, ծանոթանալ այլոց փորձին, ձեռք բերել նոր գիտելիքներ՝ ինչպես առարկայական, այնպես էլ թվային միջոցների, ծրագրերի, կայքերի կիրառման ոլորտում:
Այդպես, օրինակ, հոկտեմբերի 26-30-ը մասնակցեցի Հունաստանում կայացած Իթվինինգի տարեկան Միջազգային կոնֆերանսին, որտեղ ներկա էին եվրոպական մասնակից-երկրների ներկայացուցիչները: Մասնակցության հրավեր ստանալը պայմանավորված էր տարվա ընթացքում ցուցաբերած ակտիվությամբ: Կոնֆերանսին մասնակցեցի բազմաթիվ սեմինարների, վարպետության դասերի, ինքս ներկայացրեցի կատարածս աշխատանքն ու կրթահամալիրը իր ծրագրերով: Նշեմ, որ հետաքրքրությունը մեծ էր, ձեռք բերեցի մեծ թվով նոր գործընկերներ, նոր նախագծերի հրավերներ:
eTwinning-ը թույլ է տալիս նաև ինքնակրթությամբ զբաղվել առցանց ռեժիմում: Այժմ մասնակցում եմ “Make eTwinning Live” առցանց կուրսին, որը կազմված է չորսը մոդուլից՝ յուրաքանչյուրի տևողությունը մեկ ամիս: Մասնակցում են 300-ից ավել դասավանդողներ տարբեր երկրներից և յուրաքանչյուրը հնարավորություն ունի ներկայացնելու իր երկրի, իր դպրոցի և իր սեփական փորձը: Մոդուլների ընթացքում հանձնարարություններ են տրվում, որոնք հարկավոր է կատարել անհատապես կամ խմբային՝ օգտվելով eTwinning պորտալի վիդեոկոնֆերանսների հնարավորությունից: Յուրաքանչյուր մոդուլ գնահատվում է մոդուլի ղեկավար-մասնագետի կողմից և առավել միավորներ հավաքած դասավանդողները դիպլոմներ և վկայագրեր են ստանալու: Կուրսը սկսվել է հոկտեմբերին և կավարտվի հունվարի վերջ:
- հեղինակային կրթական ծրագրում աշխատող ուսուցիչը.
անհատական պլան, մասնագիտական զարգացում, մոբիլ-ճամփորդող ուսուցիչ, մենթոր ուսուցիչ
Հեղինակային կրթական ծրագիրը այն հարթակն է, որը դասավանդողին անսահման հնարավորություն է տալիս ինքնարտահայտման և ինքնադրսևորման համար: Դասավանդողը անընդհատ զարգանում, ինքնակրթվում, կրթում և իր վրա աշխատում է: Ելնելով հեղինակային կրթական ծրագրի պահանջներից, դասավանդողը չի կարող դոփել նույն տեղում՝ նա պարտավոր է անընդհատ տեղեկացված լինել կրթական ոլորտի զարգացումների, նորարարությունների, նորամուծությունների մասին:
Հեղինակային կրթություն իրականացնող դասավանդողը զբաղվում է ոչ միայն վարժապետությամբ, այլ միաժամանակ կարող է իրեն դրսևորել կրթական տարբեր ոլորտներում. նախագծային ուսուցում, ուսումնա-հասարակական աշխատանքներ, ճամփորդություններ, վերապատրաստումներ, մենթորական աշխատանք: Ի դեպ, պարտադիր չէ, որ դասավանդողը բոլոր նշված գործունեության ձևերը իրականացնի իր առարկայի շրջանակներում: Բերեմ օրինակներ.
- Ուսումնա-հասարակական նախագիծ, որը իրականացվում է 6-րդ դասարանցիների և կազմակերպչի հետ:
- Մոբիլ-ճամփորդող, ճամփորդություններ, որոնք իրականացվում են տարբեր տարիքային խմբերի հետ և տարբեր ուղղություններով և նախագծերով:
- Վերապատրաստումներ. կրթահամալիր աշխատանքի դիմած մասնագետների քառօրյա վերապատրաստում (իմ նախաձեռնությամբ ստեղծել եմ նաև վերապատրաստման առանձին բլոգ, որտեղ հավաքվում է վերապատրաստումներին առնչվող ամբողջ տեղեկույթը):
- Մենթոր-ուսուցի. մենթորությունը իրականացվում է երկու ուղղությամբ՝ առարկայական, որպես մասնախմբի դասավանդողի խորհրդատվություն և որպես տեխնիկական օգնություն, խորհրդատվություն՝ ընդհանուր կրթահամալիրային ծրագրերի և գործունեության հետ կապված (բլոգավարություն, նախագծային ուսուցման առանձնահատկություն, միջառարկայական կապեր և այլն):
January 13, 2017 at 8:39 am
[…] Միջազգային նախագծերը ուսումնական գործունեության հարթ… […]
January 15, 2017 at 12:45 pm
[…] Միջազգային նախագծերը ուսումնական գործունեության հարթ… […]
January 19, 2017 at 10:16 am
[…] Միջազգային նախագծերը ուսումնական գործունեության հարթ… […]
January 19, 2017 at 2:07 pm
[…] Միջազգային նախագծերը ուսումնական գործունեության հարթ… […]
January 20, 2017 at 10:13 am
[…] գործունեության հարթակ նախագիծը ներկայացրեց Լուսինե Բուշը և սովորողները։ Ներկաները ծանոթացան մի քանի […]
January 20, 2017 at 10:17 am
[…] գործունեության հարթակ նախագիծը ներկայացրեց Լուսինե Բուշը և սովորողները։ Ներկաները ծանոթացան մի քանի […]
January 20, 2017 at 1:33 pm
[…] Միջազգային նախագծերը ուսումնական գործունեության հարթ… […]
January 26, 2017 at 5:55 am
[…] Միջազգային նախագծերը ուսումնական գործունեության հարթ… […]
May 28, 2017 at 3:00 pm
[…] գործունեության հարթակ նախագիծը ներկայացրեց Լուսինե Բուշը և սովորողները։ Ներկաները ծանոթացան մի քանի […]