Անհատական աշխատաժամանակ

_______________________________________________________________________

2017-2018 ուսումնական տարի, Սեպտեմբերից-դեկտեմբեր, Հունվար

Անհատական աշխատաժամանակ, Լուսինե Բուշ

Անհատական աշխատաժամանակ-երրորդ շրջան, bush

_______________________________________________________________________________

2016-2017 ուսումնական տարի

Աշխատաժամանակի տևողությունը՝ շաբաթական 33 ժամ: 

  • առավոտյան ընդհանուր պարապմունք (օրական 15 րոպե)
  • դպրոցի ուսումնական պլանի ընդհանուր բաղկացուցիցչով որոշված առարկայի, դասընթացի վարում-13 դասաժամ հանրակրթություն-8-րդ դասարաններ՝ 8 ժամ շաբաթական, 9-րդ դասարան՝ 3 ժամ շաբաթական, 10-րդ դասարան-2 ժամ շաբաթական 
  • դպրոցի ուսումնական պլանի սովորողի ընտրությամբ բաղկացուցիչով դասընթացի կամ գործունեության ղեկավարում-8 դասաժամ ընտրությամբ- միջին դպրոցի անգլերեն լեզվի և թարգմանչության ընտրությամբ գործունեություն (4 դասաժամ), ավագ դպրոցի ընտրությամբ գործունեություն (4 դասաժամ)
  • լրացուցիչ կրթության դասընթացի ղեկավարում-դեռ հստակ չէ
  • դասամիջոցներ
  • դասավանդման հետ կապված աշխատանք ուսումնական սեփական բլոգի վրա-բլոգավարություն
  • դասավանդման հետ կապված աշխատանք սովորողների բլոգների հետ-սովորողների նյութերի ստուգում (Google Drive-ում կամ/և բլոգներում)
  • աշխատանք դպրոցի, կրթահամալիրի կայքում-հրապարակումներ մջին դպրոցի, ավագ դպրոցի, կրթահամալիրի կայքերում
  • ուսումնական պարապմունքի նախապատրաստում-ամսական պլանի կազմում
  • հիգիենիկ պահանջների պահպանում, արտաքին և ներքին ուսումնական տարածքի և գույքի խնամք-կաբինետի ղեկավարում,  աշխատանք ներքին և արտաքին բակերում
  • փորձի փոխանակում-աշխատանք որպես խորհրդատու ուսուցիչ
  • մեդիաուրբաթ (շաբաթական մինչև 60 րոպե)-պարտադիր մասնակցություն
  • աշխատողների ընդհանուր հավաք (ամսական մինչև 60 րոպե)-պարտադիր մասնակցություն
  • դասավանդողի շուրջտարյա դպրոց (շաբաթական մինչև 60 րոպե)-պարտադիր մասնակցություն
  • հեղինակային կրթական ծրագրի փորձի փոխանակում-այցելություններ այլ դպրոցներ
  • մասնախմբի ղեկավար, մասնաժողովի անդամ-օտար լեզվի մասնախմբի ղեկավար

 

Հիմնական աշխատաժամանակից դուրս դասավանդողը կարող է կատարել լրացուցիչ աշխատանք, որի համար սահմանված կարգով ստանում է լրավճար.

  • ուսումնական աշխատանքի ծրագրի մշակում
  • ուսումնական հետազոտական աշխատանք-
  • ուսումնական աշխատանքի ուսումնասիրություն-գնահատում
  • ուսումնական նախագծերի համակարգում-eTwinning միջազգային նախագծերի համակարգում
  • ուսումնական ճամփորդությունների ղեկավարում-ճամփորդություններ առնվազն ամսական մեկ անգամ
  • ուսումնական ճամբարի աշխատանքի մասնակցություն-պարտադիր մասնակցություն ճամբարի աշխատանքներին
  • կրթական փոխանակման նախագծեր, հեղինակային կրթական ծրագրի տարածման նախագծեր-այցելություններ հայաստանյան դպրոցներ, միջազգային ծրագրերի պորտալով նախագծերի տարածում
  • վերապատրաստում, այդ թվում՝ մենթորական աշխատանք-
  • «Կրթական պարտեզի» շրջանակներում նախագծերի համակարգում
  • ուսումնական օրացույցով որոշվող նախագծերի համակարգում
  • ստուգատեսների, ցուցահանդեսների, պլեներների համակարգում, ղեկավարում
  • թարգմանական աշխատանք
  • քաղաքացիա-իրավական պայմանագորով այլ աշխատանք։