Ընդհանուր դասընթաց շաբաթական ժամաքանակը՝ 3
9-րդ դասարանում անգլերենի դասավանդումը նպատակաուղղված է սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցմանը, միջմշակույթային փոխըմբռնմանը, այլ մշակույթների ու արժեքների ընկալմանն ու գնահատմանը, ոչ հայախոս անձանց հետ շփվելու, այլ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը այլ ժողովուրդներին մատչելի դարձնելուն:
Նպատակը
9-րդ դասարանում անգլերենի դասավանդումը նպատակաուղղված է սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցմանը, միջմշակույթային փոխըմբռնմանը, ոչ հայախոս անձանց հետ շփվելու, այլ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը այլ ժողովուրդներին մատչելի դարձնելուն:
Դասընթացը հաջողությամբ ավարտած 9-րդ դասարանի սովորողները ունենում են անգլերենի բավարար գիտելիքներ և լեզվական կարողություններ`անգլերենի հիմնական դպրոցի ավարտական բանավոր քննությունը հաջողությամբ հանձնելու համար:
Խնդիրները
Հաղորդակցական իրազեկության զարգացումը ըստ անգլերենի իմացության համաեվրոպական մակարդակների խոսքային գործունեության 4 ուղղություններով` լսելով հասկանալը, խոսելը, կարդալով հասկանալը և գրելը. (A1.3-A2.2)
Մանկավարժական մոտեցումներ
- Օտար լեզվի ուսուցումն իրականացվում է նախագծային աշակերտակենտրոն ուսուցման սկզբունքներով:
- Դասավանդող-սովորող, սովորող-սովորող իրավիճակային երկխոսությունների ստեղծում, իմաստի որոնում. (իմաստը չի տրվում պատրաստի ձևավորված վիճակում: Դրան աշակերտը հասնում է որոնելով, կշռադատելով):
- Սովորողներն իրենք են եզրահանգում անում, դասավանդողը տալիս է առաջնային գաղափարներ:
- Հաշվի է առնվում սովորողի կարծիքը։
- Լեզվամտածողության զարգացումը կազմակերպելու համար դասավանդողն աշխատում է համագործակցայինև խմբային հետազոտական մեթոդով.
- Նախագծերի թեմաները համապատասխանում են օտար լեզուների առարկայական ծրագրերի թեմաներին` հաշվի առնելով նաև կրթահամալիրի ուսումնական օրացույցի այն կետերը, որոնցով հնարավոր կլինի համալրել ու հարստացնել անգլերենի առարկայական ծրագիրը:
Ուսումնական միջավայր
Նյութական միջավայր
- թափանցիկ, ինքնասպասարկվող, ներառող
- 1-1 պլանշետ/նոթբուք/նեթբուքներով ուսուցմամբ դասարաններ,
- Կրթահամալիրի բոլոր կաբինետները, ընթերցասրահները, լաբորատորիաները, արհեստանոց-արվեստանոցները աշխատում են անլար ինտերնետային WiFi ծածկույթով:Անգլերենի դասավանդման նյութական միջավայր են նաև բակը, դաշտային պայմանները, բնության և պատմության հուշարձանները, թանգարանները, ցուցահանդեսները, ուսումնական ճամբարները, ստեղծագործական հավաքները:
Մեդիա միջավայր
mskh.am կայք, կրթահամալիրի ենթակայքերը, մեդիա գրադարան, TV,
Դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներ, մանկավարժական/պատանեկան/մանկական էլեկտրոնային ամսագրեր
Սոցկայքեր՝ Facebook, YouTube
Տանը նույնպես, սովորողը պետք է ունենա համացանցին միացված համակարգիչ, ձայնագրիչ, թվային ֆոտոխցիկ և այլ միջոցներ, որոնք կարող են նպաստել հանձնարարությունն ավելի արդյունավետ կատարելուն:
Օգտագործվող գրականություն
”English in mind” book 3, student’s book, Destination B1, Round Up-6
First Certificate Passkey, Nick Kenny 1996.
՛՛English Grammar in Use՛՛, Raymond Murphy, Cambridge, third edition
՛՛New Headway” Pre-Intermediate Student’s Book, Liz and John Soars
http://www.britishcouncil.am/en
http://learnenglishteens.britishcouncil.org/
http://www.tolearnenglish.com/
http://www.usingenglish.com/comprehension/
Գրքերի թվային տարբերակներն առկա են գրադարանի կայքում http://gradaran.mskh.am/sites/default/files/Passkey.pdf
- Ուսումնական աշխատանքի կազմակերպում
Ուսումնական աշխատանքի կազմակերպումը նպատակաուղղված է ուսումնառության դրական դրդապատճառների ձևավորմանը: Դրական դրդապատճառները ձևավորվում են ուսումնական գործունեության հետևյալ ձևերով.
- Կառուցողական մանկավարժության սկզբունքներով կազմակերպվող ուսումնական պարապմունք
- Ուսուցում ըստ նախասիրությունների
- Ուսումնական ճամփորդություն
- Մասնակցություն ստեղծագործական հավաքներին և ստուգատեսներին
- Բլոգավարություն
- Էլ.նամակագրութուն
- Թարգմանություններ, օտարալեզու հրապարակումներ կայքում
- Ուսումնական այլ նախագծերի իրականացում
Կապը այլ բնագավառների հետ
- Բազմագործառնության իրականացում
Անգլերենի ուսուցումը իրականացվում է այնպես, որ դա լինի և՛ որպես ուսուցման նպատակ, և՛ որպես միջոց` գիտելիքների տարբեր բնագավառներից տեղեկություններ քաղելու: - Միջառարկայական ինտեգրում
Անգլերենը գործածվում է տարբեր ուսումնական առարկաներից ուսումնական նախագծեր իրականացնելիս` օտարալեզու աղբյուրներից տեղեկություններ հայթայթելու և դրանք թարգմանելու միջոցով:
Սովորողի ուսումնական գործունեության ձևերը
Ունկնդրելու գործունեություն
- Սովորողներին առաջարկվում է լսել ձայնագրություն կամ դիտել տեսաֆիլմ և կարողանալ վերարտադրել բովանդակությունը
- Կարծիք հայտնել, քննարկել
- Տրված պնդումների մեջ տարբերակել ճիշտն ու սխալը (True/False)
- Լսել նախադասությունների խումբը երկու անգամ և որոշել, թե որ նախադասությունն է ավելացել կամ պակասել
- Լսել իմաստով նման երկու տեքստ և բացահայտել տարբերությունները
- Լսել տրված տեքստի մի մասը և կարողանալ ավարտել այն
Խոսելու գործունեություն
- Ստեղծվում են տարբեր իրադրություններ, երբ սովորողը պետք է շնորհակալություն հայտնի, համաձայնություն կամ անհամաձայնություն արտահայտի, կարծիք կամ կասկած արտահայտի
- Առաջարկվում են անավարտ երկխոսություններ, որոնք պետք է ավարտել` լրացնելով այն խոսքային նմուշներով, որոնց ուսուցումը և ամրապնդումը տվյալ դասի նպատակն է
- Ուղղորդված երկխոսություն
- Ստեղծագործական երկխոսություն
- Դերախաղեր
Ընթերցելով հասկանալու գործունեություն
- Սովորողներին առաջարկվում է տեքստն ընթերցելու ընթացքում գտնել և ընդգծել տեքստի բովանդակության համար առանցքային բառերը և նախադասություններն ու պարբերությունները :
- Առաջարկվում է շարադասել, վերադասավորել տեքստը` վերականգնելով նախադասությունների, պարբերությունների խառնված հերթականությունը
- Առաջարկվում է տեքստի ընթերցումից հետո պատասխանել տրված տարաբնույթ հարցերին
- Ընթերցելուց հետո ներկայացնել տեքստի հիմնական բովանդակությունը, իրադարձությունների հաջորդականությունը, գործող անձանց
- Տրված մի քանի տեքստերից ընտրել տվյալ թեմային վերաբերող տեղեկատվությունը
- Տեքստում գտնել այն հատվածները, որոնք պատասխանում են տրված կոնկրետ հարցերին
Գրելու գործունեություն
- Գրել տեքստեր` հետևելով նմուշ տեքստերին կամ ձևաչափին
- Գրել էսսեներ տրված թեմաներով
- Նախօրոք պատրաստած անձնական քարտի լրացում դասարանում
- Երկխոսությունների ավարտում
- Խաչբառային աշխատանք
- Նկարի նկարագրում
- Անավարտ տեքստի շարունակու
- Անավարտ նախադասությունների ավարտում
- Դպրոցական առօրյայի նկարագրում դպրոցական կայքում` դասավանդողի օգնությամբ
Լեզվական նյութը
Բառապաշար։ Առաջարկվող թեմաների շրջանակներում ունենալ մոտ 1000 բառային միավորների վերարտադրողական բառապաշար։
Բառակազմություն։ Ածանցում – վերջածանցներ, նախածանցներ։ Կարողանալ ածանցների միջոցով որոշել բառերի պատկանելիությունը տարբեր խոսքի մասերին:
Կարճաժամկետ նախագծերի համար առաջարկվող ուսումնականթեմաները
Առաջին կիսամյակ
Անհատ և ընկերություն, խառնվածք, նորաձևություն
Պատանիները և նրանց խնդիրները
Իմ դպրոցը, կրթահամալիրը, նրա ձեռքբերումները և բացթողումները
Մասնագիտությունների ընտրություն
Հաղորդակցություն
Ինտերնետ և բլոգ
Զանգվածային լրատվական միջոցներ, նորություններ, համացանցային պատմություններ
Երկրորդ կիսամյակ
Սպորտ և մարզական խաղեր, առողջ ապրելակերպ
Շրջակա միջավայրը և նրա պահպանումը
Հայաստանի ներկան, անցյալը և ապագան
Մշակույթ, ավանդույթներ, սովորույթներ
Անգլերենը` որպես միջազգային լեզու
Միջազգային կապեր
Քերականություն (Grammar)
Ձևաբանություն։ Հոդ. որոշյալ, անորոշ, հոդի բացակայություն. գործածությունը նյութ ցույց տվող անհաշվելի գոյականների հետ, վերացական գոյականների հետ, կայուն կապակցությունների հետ։
Գոյական։ Թիվ, հոլով, սեռ։ Գոյական + գոյական կառուցվածքները։
Դերանուն։ Անձնական, ցուցական, հարցական, անորոշ, ստացական, անդրադարձ, փոխադարձ, հարաբերական։
Թվական։ Քանակական, դասական, կոտորակային։
Ածական։ Որակական և հարաբերական ածականներ, ածականների համեմատության աստիճանները։ Համեմատական աստիճանների ուժեղացում (much more/far more interesting)
Մակբայ՝ տեղի, ժամանակի, ձևի, չափի։
Ածական և մակբայ. կիրառման յուրահատուկ դեպքեր։
Նախդիրներ՝ ժամանակ, տեղ, ուղղություն ցույց տվող։
Բայ։ Կանոնավոր և անկանոն բայեր, բայական ժամանակներ (Present Indefinite, Past Indefinite, Future Indefinite, Present Continuous, Past Continuous, Present Perfect, Past Perfect, սեռ, մոդալ բայեր։ Բայերի խնդրառություն։ Բայի անդեմ ձևեր /Infinitive, Gerund, Participle / և դրանցով կազմված կառուցվածքները։
Շարահյուսություն – նախադասություն
Բարդ համադասական և ստորադասական նախադասություններ
Շարադասություն (word order), շրջադասություն
Ենթակա + ստորոգյալ + խնդիր։ Բարդ ենթակա (Complex subject)։ Բարդ նախդրավոր խնդիր (Complex prepositional object)։
Ստորադասական նախադասություններ։ Պայմանական ստորադասական նախադասությունների տիպերը (conditional sentences)։ Conditional I (իրական/ռեալ պայմանական նախադասություններ). If I know her telephone number I will phone her.
Ստուգման և գնահատման կարգը
Գնահատումը իրկանացվում է 10 բալանոց համակարգով: Գնահատալիս դասավանդողը հաշվի է առնում սովորողի դասարանական աշխատանքը, ինչպես նաև ստեղծագործական, թարգմանչական գործունեության արդյունքները: Հաշվի են առնվում այլ առարկանների շրջանակներում կատարած թարգմանությունները: Սովորողը կարող է ստանալ մինչև 8 բալ գնահատական, եթե ակտիվ և արդյունավետ աշխատում է դասարանում, ինչպես նաև արդյունավետ կատարում է լրացուցիչ առաջադրանքները: Մինչև 10 բալ կարող է ստանալ, եթե արդյունավետ մասնակցել է կրթահամալիրային ստուգատեսներին օտար լեզվի բնագավառում, իրականացրել է առարկայական նախագծեր :
Դասընթացն ավարտելուց հետո սովորողի լեզվական գիտելիքները և կարողությունները գնահատվում են ըստ հիմնական դպրոցի ավարտական բանավոր քննության՝ ելնելով այլընտրանքային հեղինակային ծրագրերի դրույթներից (բլոգավարություն) 10 բալային համակարգով:
Սովորողների հետազոտական աշխատանքներ
Առաջադրանքներն այնպիսին պետք է լինեն, որպեսզի սովորողին անհրաժեշտ լինի.
- Տարբեր աղբյուրներից տեղեկատվություն հայթայթել և մշակել
- Հիմնական տեղեկատվությունը տարբերել երկրորդականից
- Բացահայտել երևույթների հատկանիշները և օրինաչափությունները. համեմատել, զուգադրել, վերլուծել
- Եզրահանգումներ անել
Սովորողի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական կիրառություններիձևերը(ուսումնա–հասարակական նախագծեր):
- Մասնակցություն e-Twinning միջազգային ծրագրին
- Դասավանդողի օգնությամբ դպրոցական կայքի անգլերեն էջում նյութերի տեղադրում.