2019-2020 ուստարի

8-րդ դասարանի առարկայական ծրագիր

Միջին դպրոցում անգլերենի դասավանդումը նպատակաուղղված է սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցմանը, միջմշակույթային փոխըմբռնմանը, ոչ հայախոս անձանց հետ շփվելու, այլ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը այլ ժողովուրդներին մատչելի դարձնելուն:

Խնդիրները

Հաղորդակցական իրազեկության զարգացումը ըստ անգլերենի իմացության համաեվրոպական մակարդակների խոսքային գործունեության 4 ուղղություններով` լսելով հասկանալը, խոսելը, կարդալով հասկանալը և գրելը.

8-րդ դասարանի լեզվական մակարդակը պետք է համապատասխանի A1.2-A2.1 մակարդակին:

8-րդ դասարանի առարկայական ծրագիրը սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ներառում է հետևյալ թեմաները.

  • Առօրյա կյանք, դպրոց
  • Հեռախոսային խոսակցություններ
  • Իմ բնակավայրը, քաղաքը
  • Երկիրը, որի լեզուն սովորում եմ
  •  Գնումներ
  • Ճամփորդություններ

Քերականություն

 Ձևաբանություն

Հոդերի կիրառումը` նյութ ցույց տվող անհաշվելի գոյականների հետ, վերացական գոյականների հետ, կայուն կապակցությունների հետ.

Գոյականներ, որոնք գործածվում են միայն եզակի թվով

Գոյականներ, որոնք գործածվում են միայն հոգնակի թվով

Գոյականներ, որոնք ունեն –s վերջավորությունը, բայց գործածվում են եզակի թվով

Ածականների համեմատական կառուցվածքները

Ստացական դերանունների բացարձակ ձևերը

Among, before, behind, during, for, with, at, in, on, till, until, after նախդիրները

The Simple Present բայական ժամանակաձևը, երբ այն ցույց է տալիս ապագայում կատարվելիք գործողություն

The Simple Future բայական ժամանակաձևը, երբ այն ցույց է տալիս ապագայում կատարվելիք գործողություն անկախ որևէ մեկի կամքից

The Simple Future բայական ժամանակաձևը, երբ այն գործածվում է ժամանակի և պայմանի երկրորդական նախադասություններ ունեցող գլխավոր նախադասություններում

The Present Perfect բայական ժամանակաձևի գործածումը already, never, ever, lately մակբայների հետ

Can մոդալ բայի գործածումը հավանականության և թույլտվության նշանակությամբ

May մոդալ բայը թույլ հավանականության նշանակությամբ

Must բայի գործածումը

Մոդալ բայերի համարժեքները և դրանք գործածման հնարավոր ձևերը

Շարահյուսություն

Բարդ համադասական նախադասությունները and, but, or, while շաղկապներով

Ժամանակի, պայմանի, պատճառի, նպատակի պարագա երկրորդական նախադասություններ ունեցող բարդ ստորադասական նախադասությունները`because, when, till, until, as soon as, if, unless, in order that, so that շաղկապներով:

Գործածավող գրականություն և օգտակար կայքեր.

  1. English in mind Students book-2
  2. English in mind Work book-2
  3. Round up-4, 5-for practical grammar

www.tolearnenglish.com,