Միջազգային նախագծերը՝ հավաքից հավաք

Posted on Updated on

Capture222

2014 թվականից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մասնակցում է eTwinning եվրոպական հանրակրթական ծրագրին, որտեղ Եվրոպայի տարբեր դպրոցներ վիրտուալ, առցանց հարթակում մասնակցում են տարբեր նախագծերի, ծրագրերի սեմինարների, վերապատրաստումների, առցանց ֆորումների, Skype-հանդիպումների և այլն:

Այս հարթակը լավ հնարավորություն է տալիս և՛ դասավանդողներին, և սովորողներին:

2018-2019 ուսումնական տարում ես, որպես դասավանդող, այս ծրագրի շրջանակներում մասնակցեցի մի քանի առցանց սեմինարների և մասնագիտական վերապատրաստման, ստացել տարբեր կարգի վկայականներ: Հմտացել եմ նաև հեռավար ուսուցման համար շատ կարևոր Moodle  ծրագրով դասընթացներ պատրաստելու գործում՝ նույնպես ստացել հավաստագիր:

eTwinning-ը թույլ է տալիս սովորողներին անընդհատ կապի մեջ լինել եվրոպական երկրների իրենց տարեկից սովորողների հետ, քննարկել հարցեր, տեղեկանալ իրենց հետաքրքրությունների մասին, ներկայացնել իրենցը:

2018 թվականը բավականին կարեևոր և արդյունավետ եղավ կրթահամալիրի սովորողների համար՝ Grandma’s stories 2080 նախագիծը դեկտեմբերին ճանաչվեց հայաստանյան ավելի քան 200 իթվինինգյան դպրոցների իրականացրած նախագծերից լավագույնը՝ առժանանալով տվյալ տարիքային խմբում (15-17) առաջին մրցանակին: Իսկ արդեն փետրվարին պարզ դարձավ, որ նույն այդ նախագիծը ստացել է ամենաբարձ մրցանակներից մեկը՝ ծրագրում ընդգրկված  եվրոպական դպրոցների իրականացրած նախագծերից ամենալավ երկրորդ նախագիծը: Հայաստանի eTwinning ծրագիրը կրթահամալիրի շնորհիվ առաջին անգամ է արժանանում նման մրցանակի:

Միջին դպրոցի 7-րդ դասարանցիների հետ այս տարի իրկանացնում ենք-Book it! նախագիծը, որի շրջանակներում սովորողները ընտրում են իրենց սիրած գիրքը, կարդում այն և այնուհետ ներկայացնում այն: Ներկայացման ձևը ազատ է՝ դա կարող է լինել ֆիլմ, ֆոտոֆիլմ, պատկերազարդ ֆիլմ կամ սալիկացուցադրություն և այլն: Ժամկետը տրված է մինչև ուսումնական տարվա վերջ: Ամփոփվելու է ամառային ճամբարի ընթացքում:

Ավագ դպրոցի 10-րդ դասարանցիների հետ իրականացնում ենք Եվրոպական խորհրդի կողմից տարվա թեմա ընտրված՝ Democratic Participation անվամբ նախագծին: Սովորողները ուսումնասիրում են թեմաները, կազմակերպվում են քննարկումներ, բանավեճեր, սովորողները էսսեներ են գրում ներկայացված թեմաներով:

Capture51969874_2485898814771629_6930544642563768320_n

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s