«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
«Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային ծրագիր
Հիմնական կրթություն
2020-2021 ուստարի
Օտար լեզուներ
Օտար լեզվի 1-9-րդ դասարանների առարկայական ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) հիմնվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի վրա, ըստ որի օտար լեզուները, մեդիամիջոցներն ու համացանցը ուսուցանվում և գործածվում են առաջին դասարանից. ապահովվում են օտար լեզուների ամենօրյա պարապմունքներ, համակարգչի և թվային այլ միջոցների ամենօրյա գործածում: Ծրագիրը հիմնված է «Հանրակրթության պետական չափորոշիչների», առարկայական ծրագրի, կրթահամալիրի այլընտրանքային հեղինակային կրթական ծրագրերի պահանջների վրա։ Ծրագրի հիմքում ընկած է նախագծային ուսուցումը, մասնակցությունը միջազգային ծրագրերին, ինչպես նաև կրթահամալիրի ուսումնական օրացույցը, օտար լեզվի առարկայական օրացույցը, ինչպես նաև օտար լեզվի առարկայան պահանջներից բխող թեմաները (թեմաները նշված են ստորև):
6-րդ դասարանում իրականացվող ծրագիր
- Զարգացնել խոսքը։ Սովորողները վարում են երկխոսություններ, քննարկումներ, բանավոր թարգմանություններ կատարում: Կարողանում են արտահայտել իրենց կարծիքը՝ մեկնաբանելով այն:
- Զարգացնել գրելու հմտությունները. գրում են շարադրություններ, կատարում գրավոր թարգմանություններ հայերենից, նյութեր թողարկում բլոգներում, դպրոցի ենթակայքում:
- Ընդլայնել բառապաշարը՝ ավելացնելով տարբեր դարձվածաբանական արտահայտություններ, ասացվացքներ և այլն։
- Զարգացնել ընթերցման և ունկնդրման հմտությունները. ֆիլմեր են դիտում, լսում աուդիոնյութեր, կարդում ադապտացված գրքեր, դրանք բանավոր ներկայացնում:
- Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
- Միջառարկայական կապ ստեղծել այլ առարկաների հետ (մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ և այլն)։
- Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ)՝ ինքնուրույն: Սովորողը պատրաստում է տեսաֆիլմեր տարբեր ծրագրերով, նյութերը տեղադրում Youtube-ում, հղումը` իր բլոգում:
- Սովորեցնել անհրաժեշտ քերականական տարրեր՝ պարզաբանելով դրանք:
- Մասնակցություն ագլերեն լեզվի ամենամսյա ֆլեշմոբներին
Ուսումնական միջավայր և կազմակերպվող գործունեության ձևերը
Ուսումնական միջավայրը կարող է տարբերվել` կախված դասի նպատակից, եղանակային պայմաններից և կազմակերպման ձևից: Ուսումանական տարածք կարող են լինել.
- Կրթահամալիրի ընթարձակ, թափանցիկ և լուսավոր կաբինետները, որոնք ապահովված են էլ. գրատախտակով, պրոյեկտորով, համակարգչով, անլար ինտերնետով: Այստեղ կարելի է կազմակերպել.
- դասեր
- դաս-խաղեր
- ընթերցում
- աշխատանք համակարգչով
- Դպրոցների ակումբներ
- ընթերցանություններ
- ֆիլմերի դիտում
- հանդիպումներ կրթահամալիրի հյուրերի հետ
- հանդիպումներ “Հարթակ” ակումբում
- քննարկումների կազմակերպում
- Մասնակցություն միջազգային նախագծերի
- Մասնակցություն еTwinning միջազգային հանրակրթական ծրագրերին
- Ներքին և արտաքին բակերը
- տարվա յուրաքանչյուր եղանակին բնորոշ խաղեր կազմակերպելու համար
- ուսումնա-հասարակական աշխատանքներ
- բացօթյա դասեր –ընթերցում, ունկնդրում, դերախաղեր, բակային խաղեր
- Ցուցասրահներ
- աշխատանքների ներկայացում
- միջոցառումների կազմակերպում
- հանդեսների փորձեր
- խաղերի կազմակերպում
5. Խոհանոց-լաբորատորիաներ
- թեմատիկ բառապաշարի գործածման հմտությունների զարգացման համար (սնունդ, խոհանոցային գործողությունուններ)
- ծիսական ուտեստների պատրաստման ընթացքում օտար լեզվի գործածման համար (գործողությունները տեսագրվում են և ներկայացվում տեսաֆիլմի կամ ֆոտոֆիլմի տեսքով)
- ամառային և ձմեռային ճամբարների առօրյայի կազմակերպում։
- Տեխնոլոգիական լաբորատորիաներ
- աշխատանք կավագործության լաբորատորիայում
- աշխատանք դիզայնի, կերպարվեստի սրահներում։
- Մեդիա-դահլիճ
- օտար լեզվով թատերական ներկայացումներ դիտելու կամ ներկայացնելու համար։
Ո ւս ո ւց մա ն մեդիա մի ջ ա վ ա յր
Կրթահամալիրը իրականացնում է մեդիակրթություն, և առաջին իսկ դասարանից սովորողները հմտանում են ՏՀՏ-ների կիրառման գործընթացում: ՏՀՏ-ների խորացված ուսուցումը պահանջում է ուսուցման որոշակի վիրտուալ տարածք կամ միջավայր: Դրանցից են.
- Live@Edu համակարգի էլ.փոստեր (էլ.փոստ ունեն նաև սովորողների ծնողները), որոնք սովորողները սովորում են ինքնուրույն կիրառել: Էլ.փոստով սովորողները և դասավանդողները կարող են.
- ստանալ տնային առաջադրանքներ
- ուղարկել կատարած տնային առաջադրանքը
- 4-րդ դասարանից սովորողը արդեն ունենում է իր անձնական բլոգը, որի կառավարումը պահանջում է օտար լեզվի գիտելիքների որոշակի պաշար:
- Դասավանդողի անձնական բլոգը (պարտադիր է կրթահամալիրի բոլոր դասավանդողների համար): Դասավանդողները նյութեր են տեղադրում բլոգներում, առցանց քննարկումներ կազմակերպում օտար լեզվով և այլն:
- Դասավանդողի բլոգի հատուկ բաժնում տեղադրվում են ուսումնական պարապմունքների բովանդակությունը, տնային առաջադրքնքները:
- Կայքը և ենթակայքերը, որտեղ սովորողները դասավանդողի, ծնողի օգնությամբ կամ ինքնուրույն օտար եզվով նյութեր են տեղադրում: Նյութերը կարող են լինել նաև խմբային, դասարանական:
Աշխատանքային նյութեր
Դասագրքեր, որոնց թվայնացված տարբերակները տեղադրված են մեդիագրադարանի ենթակայքում, ինչպես նաև ներբեռնված կլինեն համակարգչում, դասավանդողի և սովորողի անհատական նոութբուք-նեթբուքներում, բլոգներում:
Ուսումնա–հասարակական աշխատանքներ
Սովորողները մասնակցում են կրթահամալիրում իրականացվող բոլոր ուսումնահասարակական ծրագրերին. այդ ընթացքում զարգանում է տվյալ բնագավառին բնորոշ բառապաշարը /աշխատանք ուսումնական Ագարակում, կենդանիների խնամք, շրջակա միջավայրի խնամք և բարելավում, աշխատանք խոհանոց-լաբորատորիայում, բակային աշխատանքներ, աշխատանք գինու և խաղողի դպորոցւմ, գրքերի վերանորոգում և այլն: Այս աշխատանքների արդյունքում ստեղծվում են ուսումնական նյութեր և կատարվում են հետազոտական աշխատանքներ: Լավագույն աշխատանքները տեղադրվում են կրթահամալիրի կայքում կամ դպրոցների ենթակայքերում: Արդյունքները ներկայացվում են անհատական բլոգներում կամ ենթակայքերում:
Ուսումնական ճամփորդություններ
Ուսումնական ճամփորդությունները իրականացվում են համագործակցելով այլ առարկաների դասավանդողների հետ. օրինակ` կենդանաբանական այգի, բուսաբանական այգի, թատրոններ, թանգարաններ, ցուցահանդեսներ, բարձունքի նվաճում, “Ժայր” ճամբար և այլն: Ճամփորդություններից հետո սովորողները դասավանդողի հետ պատրաստում են օտար լեզվով ուսումնական նյութ /կենդանական, բուսական և այլ բառարաններ, հետաքրքիր նյութեր անգլերեն, ռադիո և տեսալուրեր և այլն/:
Սովորողները դասավանդողի հետ կարող են կատարել վիրտուալ ուսումանական ճամփորդություն` տարբեր կայքերի միջոցով: Նրանք կարող են վիրտուալ այցելություն կատարել Անգլիա, ԱՄՆ և այլն, թանգարաններ, գրադարաններ:
Գրականություն
6-րդ դասարան-Верешагина-V, English in mind-Starter, Round up-3, 4,
______________________________________________________________________________
6-րդ դասարան
Առաջարկվող ուսումնական թեմաներն են`
- Իմ ընկերները և բարեկամները (անձի նկարագրությունը)
• Իմ նախասիրությունները (երգ-երաժշտություն, համակարգչային խաղեր, ընթերցանություն)
• Դպրոցական արձակուրդներ (իմ ազատ օրը)
• Տարվա եղանակները
• Հայաստան (Համառոտ աշխարհագրական տեղեկություններ, Երևան, Հարավ արևմտյան թաղամաս )
• Իմ դպրոցը (“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիր)
• Հայկական ազգային և կրթահամալիրային տոներ` ըստ կրթահամալիրային օրացույցի. (Մխիթար Սեբաստացու օրեր, Նոր տարի, Սբ. Ծննդյան տոներ, Զատիկ, Ձոն, Երեխաների պաշտպանության օր)
Յուրաքանչյուր թեմա կարող է ուսուցչի ընտրությամբ ունենալ մի քանի ենթաթեմա: Օրինակ, «Մեր դպրոցը» թեման կարող է ունենալ հետևյալ ենթաթեմաները. իմ ուսուցիչը, մեր դասարանը, իմ սիրած ուսումնական առարկան, ինչն եմ սիրում մեր դպրոցում և ինչը չեմ սիրում:
6րդ դասարանի ուսումնական տարվա վերջում սովորողները ձեռք են բերում հետևյալ խոսքային կարողությունները
Ունկնդրելու և խոսելու կարողություններ
- լսելով հասկանալ և կազմել պարզ ընդարձակ նախադասություններ, երբ խոսքը ընտանիքի անդամներին ներկայացնելու, անձի արտաքինի պարզ նկարագրության մասին է.
- լսելով հասկանալ, ինքնուրույն կազմել և գործածել նախադասություններ, որոնցով կարելի է համեմատել շրջապատի առարկաների հատկանիշները, նկարագրել դպրոցական առօրյան.
- լսելով հասկանալ, կազմել և գործածել նախադասություններ, որոնցով կարելի է նկարագրել առօրյան, սիրելի զբաղմունքը, հայրենի քաղաքը կամ գյուղը, ամառային և ձմեռային արձակուրդները.
- հաջորդ օրվա գործողությունների նկարագիրը.
- ուզել մի բան՝ նշելով պահանջվող առարկայի տարբերակիչ հատկանիշները.
- տալ անցյալ օրվա տվյալ պահի գործողությունների նկարագիրը.
- հատուկ հարցեր տալով՝ լինել երկխոսությունը վարող ակտիվ կողմը.
- դասընկերոջը տրվող հարցերի միջոցով պարզել անցյալ օրը նրա դիտած մի որևէ մուլտֆիլմի համառոտ բովանդակությունը.
- անել հրավերներ և պատասխանել նման հրավերներին
- արտահայտել համաձայնություն կամ անհամաձայնություն ասված խոսքին.
- խնդրել զրուցակցին կրկնել վերջին նախադասությունը, եթե լավ չի լսել կամ հասկացել կամ ասել ավելի դանդաղ:
Ընթերցելու կարողությունները
Որպես ընթերցանության տեքստեր կարող են օգտագործվել. նկարագրություն, պարզ տեղեկատվություն, հարցազրույց, գովազդ, հայտարարություն, մանկական երգեր, բանաստեղծություններ, կարճ պատմվածքներ, երկխոսություններ, պարզեցված (ադապտացված) հատվածներ գեղարվեստական երկերից, հեքիաթներից։ Սովորողը պիտի կարողանա.
- կարդալ և հասկանալ 6-րդ դասարանի քերականական կառուցվածքներով և ծանոթ թեմաներով գրված տեքստերի ընդհանուր բովանդակությունը
- կարդալ և տեքստից հանել անհրաժեշտ տեղեկատվությունը
- կարդալ և հասկանալ տրամաբանական կապ ունեցող երկխոսություններ, կարճ հեքիաթներ, անձնական համառոտ նամակներ
- կարդալ և հասկանալ համակարգչային Microsoft word ծրագրի առավել կարևոր հրահանգները
- կարդալ և հասկանալ շնորհավորանքներ, հրավերներ։
Գրելու կարողությունները
- լրացնել անձնական տվյալներ պահանջող քարտ
- գրավոր պատասխանել կարդացած տեքստի բովանդակությանը վերաբերող հարցերին
- ծանոթ բառապաշարով անձ նկարագրել
- մի որևէ դեպքի մասին գրել ներկա և անցյալ ժամանակներով
- կարողանալ կարճ շարադրել լսված խոսքը, որը ծանոթ թեմայով է և ծանոթ բառապաշարով
- Կարողանալ գրել կրթահամալիրի լրիվ անունը
- կարողանալ 2-3 նախադասությամբ նկարագրել տարվա եղանակները։
Ուղղախոսություն
6-րդ դասարաններում սովորողները հնչյունների, երկբարբառների, վանկերի և բառերի ճիշտ արտասանությունը, շեշտադրումը սովորում են լսելով և կրկնելով դասավանդողի և ձայնագրությունների, աուդիոդասերի ճիշտ արտասանությունները :
Լեզվական նյութը
Բառապաշարը
Սովորողի վերարտադրողական բառապաշարը ավելանում է 100-120 նոր բառերով: Ընդհանուր բառապաշարը հասնում է 300-350-ի:
Բառերը, եթե հնարավոր է, ներկայացվում են տվյալ օտար լեզվով, իսկ եթե՝ ոչ, տրվում է հայերեն թարգմանությունը : Բառերը ներկայացվում են իրենց բնորոշ խոսքային իրադրություններում` բառակապակցություններով և նախադասություններով:
Smart Notebook ծրագիրն ունի բառերի խմբավորման, դասակարգման և բազմընտրական առաջադրանքներ կազմող գործիքներ, որոնցից պետք է օգտվեն դասավանդողները:
Քերականություն
Ձևաբանություն
Գոյական (The Noun)
Բարդ գոյականների հոգնակի թվի կազմումը
Գոյականներ, որոնց հոգնակի և եզակի ձևերը նույնն են (sheep, fish, deer)
Անեզական գոյականներ (clothes, scissors, trousers, eye-glasses)
Որոշյալ և անորոշ հոդերի գործածումը մի քանի կայուն կապակցությունների հետ. անորոշ հոդ- in a low voice, in a loud voice, a great number of, for a long time, for a short time; որոշյալ հոդ – on the right, on the left, the other day, the day after tomorrow, go to the theatre; առանց հոդի- at breakfast, at dinner, at supper, after breakfast, at home, for breakfast, at sunrise, at sunset ։
Թվական (The Numeral)։
Քանակական և դասական թվականներ։
Lesson 10 – the tenth lesson ձևերը։
Ածական (The Adjective)։
Ածականակերտ վերջածանցներ (-able, -y,-ful )։
Կրկնություն. ածականների համեմատության աստիճանները։
Մակբայ (The Adverb)։
Ժամանակի մակբայներ. early, late, soon, now, then, today, tomorrow, yesterday։
Հաճախականության մակբայներ – never, usually, always, often։
Տեղի մակբայներ Here, there, inside, outside, far, near։
Չափի մակբայներ – too, quite, very։
Ձևի մակբայներ- slowly, quickly, well, badly, hard։
Մակբայների համեմատության աստիճանները։
Դերանուն (The Pronoun)։
Ստացական դերանունների բացարձակ ձևերը – mine, yours, his, hers, its, ours, theirs։
Some, any, every, no անորոշ դերանուններով կազմված որոշ բարդ ձևեր
Նախդիր (The Preposition)։
Between – «երկուսի արանքում» իմաստով։
Among – երկուսից ավել իրերի կամ մարդ¬կանց միջև։
Before – «նախքան» իմաստով։
Behind – «ետևում» իմաստով։
During – «ընթացքում» իմաստով։
For – «համար» իմաստով։
With – «հետ» իմաստով։
Բայ (The Verb)։
Կրկնություն.
– ներկա անորոշ (The Present Indefinite) ժամանակը՝ սովորություն դարձած, պարբերաբար կրկնվող գործողություն ցույց տալու նշանակությամբ
– ներկա անորոշ ժամանակը, երբ այն գործածվում է անձին բնորոշող գործողություն ցույց տալու համար։
Ներկա անորոշ ժամանակը, երբ այն ցույց է տալիս ծրագրային, չվացուցակային, ժամանակացուցային գործողություն։
Կանոնավոր և անկանոն բայերի (30-40) անցյալ անորոշ ժամանակը։
Ներկա շարունակական (The Present Continuous Tense), երբ այն ցույց է տալիս ներկա ժամանակահատվածում, բայց ոչ անպայմանորեն խոսելու պահին կատարվող գործողություն։
Անցյալ շարունակական (The Past Continuous Tense) ժամանակը, երբ այն ցույց է տալիս մի գործողություն, որն ընթացքի մեջ է անցյալի մի պահի կամ ժամանակահատվածի ընթացքում։
Կրկնություն.
can, may, և must մոդալ բայերը իրենց հիմնական նշանակությամբ՝ ֆիզիկական և մտավոր կարողություն, թույլտվություն և անհրաժեշտություն։
Շարահյուսություն։
Կրկնություն.
– Հարցական նախադասություններ.
– Պայմանի շաղկապ – if
Պայմանի և ժամանակի երկրորդական նախադասություններ ունեցող բարդ ստորադասական նախադասություններ։
– Խնդրանք արտահայտող նախադասություններ, որոնք ձևով հարցական են՝ գործածելով «Could you … please?» ձևը։
Գնահատում
Գնահատումը իրականացվում է 10 բալանոց համակարգով: Գնահատելիս հաշվի են առնվում սովորողների ակտիվ մասնակցությունը.
- դասապրոցեսին
- կրթահամալիրի ստուգատեսներին
- միջազգային նախագծերին
- ֆլեշմոբներին
- ճամփորդություններին