Մասնագիտական զարգացում, Ինքնակրթություն

Նանկինյան Քրիստոսը: Ակուտագավա Րյունոսկե

Posted on Updated on

ce65edb98_300x

Ակուտագավային ոչ բնորոշ պարզ ու հասարակ, մի փոքր ռոմնտիկ սյուժե… Չկար այն խճճված, սիմվոլներով լի խոսքը, երբ ամեն մի տողը հազար ու մի ենթատեքստ ունի: Read the rest of this entry »

Անսպասելի համրություն: Կենձաբուրո Օէ

Posted on Updated on

16906_2

Խաղաղ գյուղի անդորրը խանգարած զինվորները եկել էին ոչ մի տեղից և ոչ մի տեղ էլ գնացին: Գյուղն ապրում էր իր կյանքով, դրվածքով, ավանդույթներով: Գիտեին գյուղացիները պատերազմի մասին, գիտեին, թե ինչպես վարվել զինվորների գալուց, սակայն, չնայած որևէ բանի, զբաղվում էին իրենց առօրյա գործով, մշակում հողը:  Read the rest of this entry »

羅生門-Ռասյոմոնի դարպասը: Ռյունոսկե Ակուտագավա

Posted on Updated on

13419553

Դաժան էր, ծայրահեղ դաժան, կտրուկ անցումներով, սև ու սպիտակ, հուր ու սառույց: Կարծես պատմվածքն ինքն իրեն խարակիրի արեց, ասես՝ հեղինակը ստեղծել էր մի հետաքրքիր կտավ, իսկ վերջում պատել այն սև ներկով: Read the rest of this entry »

“Խնձորը”, Հերբերտ Ուելս

Posted on Updated on

766109.png

Ու՞մ է հարկավոր Իմացության ծառի իմացության պտուղը: Ո՞վ կհամարձակվի այն ուտել: Ունե՞նք մենք այդ պահանջը, կարիքը, ցանկությունն ու անհրաժեշությունը ստանալ այդ իմացությունը:  Read the rest of this entry »

Երազները պատկանում են անցյալին, այլ ոչ ապագային…

Posted on Updated on

bestiary_page_08

Ո՞ւմ կյանքում չի եղել նման հանդիպում: Կա՞ արդյոք մեկը, ով սառցե մարդ չի հանդիպել:  Read the rest of this entry »

Դղյակ տանող Ճանապարհը: Սինյիտիրո Նակամուրա

Posted on Updated on

20161029_133422

Եթե կա ճանապարհ, ապա այն ինչ որ տեղ տանում է, իսկ եթե այն ինչ որ տեղ տանում է, ապա այն ունի սկիզբ ու վերջ: Եվ մեզանից յուրաքանչյուրն անցնում է այդ ճանապարհով՝ իր ճանապարհով… Կարճ, թե երկար, դյուրին, թե դժվար՝ ընտրում ենք մենք ու անցնում այն, երբեմն սխալ անկյունից թեքվելով, երբեմն խճճվելով, վերադառնալով, նորից ճամփա ընկնելով, բայց անցնում ենք, գնում առաջ… Read the rest of this entry »

Դանիիլ Խարմս

Posted on Updated on

txhnlr4ot4i

Жизнь  победила смерть. (Где именительный падеж,  а где винительный?)

 

 

 

Դանիիլ Խարմսի ստեղծագործություններին ծանոթ էի մանկուց՝ իմ սիրած մանկագրերից էր: Անգիր գիտեի բազմաթիվ իր բանաստեղծություններ: Սակայն մինչ այս Խարմսը ինձ համար ընդամենը մանկագիր էր. առիթ չէր եղել ավելի ուրջ ստեղծագործություններն ընթերցել: Կարդացի…և… Read the rest of this entry »

Հատվածներ «Ռազմական օդաչու» գրքից: Ս.Էքզյուպերի

Posted on Updated on

the-death-of-saint-exupery-1

Էքզյուպերին միշտ էլ եղել է այն գրողը, որ կարծես մեծացել է մեզ հետ միասին, մեր տներում: Այդ զգացմունքը, կարծում եմ, գալիս է նրանից, որ յուրաքանչյուրիս տանը, գրապահարանում պարտադիր իր տեղն է ունեցել փոքրիկ իշխանը: Ոչ թե սխալվել  և փոքրատառ ու առանց չակերտների եմ գրել, այլ միտումնավոր, քանի որ այդ փոքրիկ իշխանը բոլորիս մեջ էլ կա, սակայն ամեն բան պայմանավորված է նրանով, թե ինչպես ենք մենք նրան ընտելացրել և, իհարկե, թե ինչ պատասխանատվություն ենք կրել իրեն ընտելացելուց հետո: մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելարել ենք, իսկ մի՞թե դա մենք չենք:  Read the rest of this entry »

Բան ունեմ ասելու: Պիես: Վ. Սարոյան

Posted on Updated on

capture

«Беда пьес Сарояна в том, что каждый из его персонажей – Сароян». Теннесси Уильямс

Սարոյանը նման մեղադրանքներին միշտ պատասխանել է, թե՝ «Չգիտեմ, թե էլ ու՞մ, Սարոյաններից բացի, կարող եմ նմանեցնել իմ հերոսներին»: Read the rest of this entry »