Մասնագիտական զարգացում, Ինքնակրթություն

Դյութիչ շուրթերն այդ, աչքերը կանաչ… Ջերոմ Սելինջեր

Posted on Updated on

Տպավորիչ, սակայն մռայլ պատմվածք: Յւորաքանչյուր հերոս, կարծես թե, իր տեղում չէր, ամեն բան գլխի վրա էր շուռ տված. խելացի կին, որը խելացի չէր, մտերիմ ընկեր, որը մտերիմ չէր և անգամ կանաչ աչքեր, որոնք հեչ էլ կանաչ չէին: Սակայն, կյանքն է այդպիսին. հաճախ է մեր կողքըին նման բան տեղի ունենում: Խաբում ենք, հավատում ենք, վստահում ենք, կասկածում ենք, սիրում ենք և միաժամանակ ատում ենք: Սակայն այս ամենն է, որ կյանք է կոչվում և երբեմն այս շեղված, աղավաղված տեսանկյունից է երևում կյանքի ամբողջ հմայքը:

Լուսանկարը՝ Արփի Սահակյանի

Read the rest of this entry »

Այդ օրը: Վիլյամ Սարոյան

Posted on Updated on

saroyan

“It is simply in the nature of Armenian to study, to learn, to question, to speculate, to discover, to invent, to revise, to restore, to preserve, to make, and to give.”
―William Saroyan

Այդ օրը: Բոլորիս կյանքում էլ եղել և շարունակ լինում են նման պահեր, երբ արթնանալուն պես բացականչում ես «Այսօր այդ օրն է»: Քանի ու քանի բան ենք որոշել անել այդ օրը՝ պահպանել դիետա, սկսել մարզվել, երեկոյան վեցից հետո հաց չուտել, զբաղվել նկարչությամբ, պարել սովորել և վերջապես գրել: Որոշել ենք, բայց… Ինքներս չգիտենք հստակ պատասխանը՝ չենք ցանկացել, թե չենք կարողացել: Միշտ սպասել ենք, թե կգա երկուշաբթին կամ ամսի մեկը և որքան նման երկուշաբթիներ են անցել և մենք կրկին որևէ բան չենք սկսել: Բայց, մի գուցե, չի՞ եղել դրա անհրաժեշտությունը: Մի՞ գուցե, այն, ինչ մեզ համար կարևոր է, մենք միևնույն է, սկում ենք: Read the rest of this entry »

Դժբախտ պատահար: Ջեյմս Ջոյս

Posted on Updated on

111111-480x360

Պատմվածքի վերնագիրը մինչև ընթերցելն արդեն տրամադրում է, որ ինչ-որ բան պետք է պատահի, ինչ-որ մի ողբերգություն: Կարդում ես տող առ տող և սպասում այդ փորձանքին: Իսկ փորձանքը, իսկապես, արտացոլվում է յուրաքանչյուր տողում. սկսած հերոսի սենյակի նկարագրությունից.

Read the rest of this entry »

Հասունացում կամ էլ ճակատագիր

Posted on Updated on

stena-zhan-pol-sart_306643

Դե իհարկե, պարզ է, որ “Պատը” վերնագիրը զուտ փոխաբերական իմաստով է օգտագործված՝ ընթերցողի մոտ անելանության զգացում առաջացնելու նպատակով: Սակայն ես այն այլ կերպ ընկալեցի. պատ, որի այն կողմում ինչ-որ նոր բան, ինչ-որ փոխակերպում տեղի ունեցավ: Ըստ ինձ, մեր գլխավոր հերոսը այս բարդ իրավիճակում կայացավ, զարգացավ, հաստատվեց, իր համար մի նոր կյանքի փուլ անցավ: Եթե համեմատենք այսօրվա համակարգչային “կռիվ խաղերի” հետ, ապա կարելի է ասել, որ հերոսը անցած հաջորդ “լեվլ”: Նմանօրինակ զգացումը ինձ հետևում էր այն պահից, երբ դատապարտյալներին հայտարարեցին իրենց մահապատժի մասին և երբ յուրաքանչյուր մահապարտյալ սկսեց գիտակցել իր ճակատագիրը: Յուրաքանչյուրը մտածում էր մահվան մասին, պատկերացնում իրեն այդ “պատի” մոտ կանգնած, իր վրա ուղղված հրացաններին դեմ առ դեմ:  Սակայն եթե Խուանն ու Թոմը լիովին կորցրել էին իրենց, ապա Պաբլոյի միակն միտքն այն էր, որ մահանա տղամարդու պես. Read the rest of this entry »

Էռնեստ Հեմինգուեյ

Posted on Updated on

Կատուն անձրևի տակ

rain

Այստեղ է երևում հեղինակի հանճարը. մի էջում, որտեղ գործողությունները տեղի են ունենում մի ժամվա ընթացքում, ցույց տալ մի ամբողջ կյանք՝ իր զարգացումներով, հույզերով, սիրով, հիասթափությամբ և հույսերով:  Read the rest of this entry »

Գրական ակումբ

Posted on Updated on

fc4868e8c2dc88d149802052f6a2dfa6

Որոշ ժամանակ անց: Խորխե Լուիս Բորխես

Այս ստեղծագործության մեջ ինձ ամենաշատը գրավեց վերջաբանը՝ թարգմանիչ-հեղինակ Մերի Զոհրաբյանի խոսքերը. Read the rest of this entry »

«ժպի՜տ։ Ի՜նչ գեղեցիկ ժպիտ է»

Posted on Updated on

 

capture%d5%a7

Ո՛վ գիտե, թե հիմա որ թվականն է։

— 2061։

— Ասում են, տղաս, որ 2061, իսկ ասել կարող են ամեն բան։ Փչո՜ց է։ Գուցե հիմա 3000 թվականն է, գուցե՝ 5000, որտեղի՞ց իմանամ։ Այնպիսի ապուր են եփել, որ մեզ ժառանգություն են մնացել միայն բեկորներ ու ավերակներ։ Read the rest of this entry »