Մայիսի 16-ի տոնական առավոտյան ընդհանուր պարապմունքի նախագիծ

Posted on Updated on

9-rd_havaq

  1. Միասնական երգ «Բարի լույսի զանգեր զարկին»
  2. Մայիսյան օրերի քրոնիկոն
  3. Միասնական երգ «Ա՜խ, գարուն է»
  4. Մայիսյան հավաքի փակման ծրագրի ներկայացում
  5. Երգ, նվագակցում է Մերի Առաքելյանը
  6. Անդրադարձ  «Միջավայր. փոխազդեցություններ. շարունակականություն». ուսումնական նորամուտներին
  7. Արտագնա կլոր սեղանների ծրագրի ներկայացում
  8. Նախապատրաստվում ենք «Ցտեսություն» ստուգատեսին՝ ծրագիր, նախապատրաստական աշխատանքների քրոնիկոն
  9. Անդրադարձ «Հավաքից հավաք»  ստուգատեսին
  10.  «Հայաստան», երգում են 9-րդ դասարանցիները
  11. Անդրադարձ մայիսի 26-30-ը կայանալիք «Ես կարող եմ» ստուգատեսին
  12. Պար-Էջմիածնի
  13. Անդրադարձ մայիսյան «Դպիրին»
  14. Անգլերենմիասնականերգ «Hands up»
  15. Անդրադարձ սովորողների բլոգների մայիսյան հավաքի օրերին
  16. Բարի աշխատանքային օր

Վարում են՝ Արաքս Հովհաննիսյանը, Մարիամ Մանսուրյանը

Պատասխանատու՝ 7-րդ դասարանցիներ

Համակարգչի մոտ՝ Էրիկ Թելունց, Մանե Հովհաննիսյան

Պատասխանատու՝ Լուսինե Սարգսյան, Մարթա Ասատրյան, Լուսինե Բուշ

Task for English/7-3

Posted on Updated on

Capture

Keep on running

p. 78, ex. 8 (a, b), ex. 9 (a, b)

Task for English

Posted on Updated on

untitled-2_0_0_0_0

Watch the film «Wings of hope».

Be ready for the discussion in the class.

Tasks for homework

Posted on Updated on

untitled-2_0_0_0_0

Here is some important information about adverbs.

Go to this link, read the explanation. Then check yourselves.

 

 

Մարտահրավեր ծառահատմանը

Posted on Updated on

Էկոտուր 2014-ի նախագծի ամփոփում

20140418_135720

Մեկ ամսից ավել անգլերենի ընտրությամբ գործունեության խումբը իրականացնում էր էկոլոգիական նախագիծ, որի հիմքում ընկած էր ծառահատման խնդիրը: Մանրամասն հետազոտվեցին ծառահատման պատճառները, անհրաժեշտությունն ու վնասները: Թարգմանվեցին բազմաթիվ նյութեր: Սովորողները զուգահեռաբար քննարկեցին նաև էկոլոգիական այլ խնդիրներ, ինչպիսիսք են ջրի և օդի աղտոտվածությունը: Իմացանք նաև, որ գոյություն ունի այսպես կոչված «աղմկային աղտոտվածություն» (noise pollution), որը հիմնականում առկա է մեծ քաղաքներում, որտեղ բազմաթիվ են ավտոմեքենաներն ու գործարանները:

Մեր մոլորակը բուժելու նպատակով մենք նաև երգ-կարաոկե պատրաստեցինք, որը նվիրեցինք Էկոտուրին:

Խմբի սովորողներ Էմմա Իսախանյանն ու Էդիտա Հարությունյանը անգլերենով մի ֆիլմ պատրաստեցին, որտեղ քննարկեցին ծառահատման հարցը: Հետաքրքիր էր այն, որ անգամ թղթի արտադրության համար պարտադիր չէ ծառահատում իրականացնել. թուղթ կարելի է ստանալ բրնձից, բամբուկից և անգամ թթից:

Ի վերջո, աշխատանքային մեր խումբը մառտահրավերով հանդես եկավ և ծառահատման դեմ իր պայքարի միջոցը գտավ՝ ԾԱՌԱՏՈւՆԿ:

Հուսով ենք, որ ծառերի և ծաղիկների մեր փոքրիկ պուրակը Միջին դպրոցի ակումբի ներքին բակում կծլի ու կծաղկի

Շարունակելի…

Сказки, у которых уже четыре конца…

Posted on Updated on

pic_3
с 14-го по 18-ое апреля в школе отмечались дни Джани Родари. Ученики прочли сказки, у которых три конца, каждый выбрал ту сказку, которая понравилась ему больше всех и сочинили четвертый конец. Сказки Джани Родари вы найдете на йдете на этом сайте: http://lib.ru/RODARI/tale3end.txt​, а сочинение детей- на этой странице.

Read the rest of this entry »

Հեքիաթ վանական Մենդելի մասին, որը մի մեծ օրենք գտավ սիսեռի մարգում

Posted on Updated on

Նիկոլայ Գորկավի

մենդել

Մեղուները բզզում էին՝ գործնական տեսքով ծաղկից ծաղիկ թռչելով ու ներկտար փնտրելով: Ծաղիկները դեմ չէին, և անգամ, ընդհակառակը, փորձում էին քաղցր հոտով և պայծառ գույներով գրավել թևավոր աշխատողների ուշադրությունը: Սպիտակ, կապույտ, դեղին ծաղիկների եռքն ամառվա այդ պահին այնքան սովորական տեսարան էր, որ մարդիկ հազվադեպ էին նկատում այդ գունագեղությունը: Առավել անտարբեր էին նման մանրունքների նկատմամբ գյուղացիները, որոնք մեղուներից ոչ պակաս աշխատում էին առավոտից իրիկուն:
Պատանի Յոհան Մենդելը նույնպես գյուղացի էր: Նրա ընտանիքն արդեն 130 տարի մի փոքրիկ ագարակ ուներ ներկայիս Չեխիայի տարածքում Հեյնցենդորֆ գյուղատիպ քաղաքում։ Այստեղ Իոհաննի պապերն ու նախապապերը անդադրում աշխատանքի ու հոգսերի մեջ անցկացրել են իրենց կյանքը։ Տղան իր քույրերի՝կրտսեր Թերեզայի և ավագ Վերոնիկայի հետ նույնպես ամբողջ օրը աշխատում էր՝ խնամելով այգին ու մեղուներին: Սակայն, ի տարբերություն այլոց, նա չէր կորցրել իրեն շրջապատող բնությամբ զարմանալու կարողությունը։
-Ինչո՞ւ են որոշ ծաղիկներ կարմիր, իսկ որոշները՝ սպիտակ: Իսկ տերեփուկները մի՞շտ են կապույտ: Որտեղի՞ց է ծաղկի սերմն իմանում, որ կապույտ, ոչ թե դեղին գույնի ծաղիկ պետք է տա: Իսկ, օրինակ, կատվի ձագերի մորթին միշտ չէ, որ կատվի մորթու գույնին է լինում: Ինչո՞ւ:
-Իսկապես, ինչո՞ւ,- հարցրեց Գալատեան մորը, որը հերթական հեքիաթն էր կարդում:

-Հիմա մենք կխոսենք այդ մասին,-պատասխանեց Ձինտարան: -Սակայն ինձ հետաքրքրում է, թե ինչպե՞ս է, որ վաղ թե ուշ հազարավոր իրար նման աղջիկների և տղաների մեջ հայտնվում է այնպիսի արտասովոր մեկը, որը ոչ միայն տարօրինակ հարցեր է տալիս, այլ նաև պատրաստ է կյանքը ծախսել այդ հարցերի պատասխանները գտնելու վրա: Հենց այդպիսի մարդիկ են, որոնք բացահայտում են այն ճշմարտությունը, որ իրենցից առաջ դեռ ոչ ոք չէր գտել:

Իոհանն ավարտեց վարժարանը և սկսեց երազել համալսարանի մասին: Ագարակը կերակրում էր ընտանիքը, բայց հարստություն կուտակել չէր լինում, դրա համար էլ Իոհանի՝ համալսարանում լրիվ դասընթացով սովորելու գումար չէր հավաքվում: Քսան տարեկան հասակում տղան դարձավ Բրնո քաղաքի կաթոլիկ վանքի վանական: Վանքում հիանալի գրադարան կար, գեղեցիկ այգի և վանական դպրոց, որ ֆիզիկայի և կենսաբանության ուսուցիչների կարիք ուներ: Իոհանը, ընդունելով վանական Գրեգոր անունը, սպունգի պես կլանում էր գիտելիքները և ցանկանում էր ուսուցիչ դառնալ: Վանահայր Կիրիլ Նապպը (1792—1867) աջակցեց տաղանդավոր երիտասարդին՝ վանքի հաշվին ուղարկելով նրան երկու
տարի սովորելու Վիեննայի համալսարանում: Համալսարանում Մենդելին դասավանդում էին հռչակավոր ֆիզիկոս Քրիստիան Դոպլերը և բուսաբան-բջջաբան Ֆրանց Ունգերը: Համալսարանը ավարտելիս Մենդելը երկու անգամ փորձեց դասավանդողի դիպլոմ ստանալ, սակայն երկու անգամն էլ ձախողեց կենսաբանության քննությունները:
-Ինչո՞ւ,- զարմացավ Գալատեան: -Չէ՞ որ նա այդքան սիրում էր այդ առարկան և լավ տիրապետում:
-Այդ պատմության մանրամասները հայտնի չեն: Հնարավոր է, որ քննողները չափազանց պահպանողական էին, կամ էլ իրեն զգացնել է տվել Մենդելի համակարգված կրթության պակասը: Այնուամենայնիվ, Յոհանը, որն արդեն 34 տարեկան էր, հայտնվեց փակուղում. ուսուցիչ դառնալ չէր կարող, իսկ գիտությամբ պաշտոնապես զբաղվելու հնարավորություն չուներ:
Այս դեպքում էլ նրան կրկին օգնեց Նապպ վանահայրը: Ծեր վանահայրն ու երիտասարդ վանականը երկար զրուցում էին՝ վանական այգու նստարանին նստած: Նրանց շրջապատում էին ծաղիկներն ու մեղուները: Այդ զրույցը որոշեց Մենդելի կյանքի ուղին: Նա վերադարձավ վանք և սկսեց վանքի այգում ինքնուրույն զբաղվել գիտությամբ: Երկու հեկտար տարածությամբ այդ այգին էլ դարձավ նրա գլխավոր հետազոտական լաբորատորիան: Մենդելը փնտրում էր մանկուց իրեն տանջող հարցի պատասխանը. «Ինչո՞ւ են որոշ ծաղիկներ կարմիր, իսկ որոշները՝ սպիտակ»: Սակայն այժմ այդ հարցը իր առջև դրել էր ոչ թե մի երեխա, այլ հասուն հետազոտող, ով գիտակցում էր, որ բնությունից պատասխան կարելի է ստանալ միայն մանրակրկիտ պատրաստած գիտափորձի միջոցով:
Մենդելն իր գիտական հետազոտությունների համար ընտրել էր սիսեռը՝ մի բույս, որը ծաղկելիս տարբեր գույնի ծաղիկներ է տալիս: Կարևոր էր նաև, որ մեղուները, որոնք սովորաբար ծաղկափոշին բույսից բույս էին տանում, չխանգարեին նրա գիտափորձերին. սիսեռը ինքնափոշոտվող բույս է: Իոհանը տնկել էր 34 տեսակի սիսեռ և սպասում էր արդյունքներին: Նա յոթը առանձնահատկություն էր առանձնացրել, որոնք ցանկանում էր ուսումնասիրել:
-Սպասի՛ր, մայրիկ,- ընդհատեց նրան Գալատեան: Ո՞ր առանձնահատկությունները:
-Մենդելը ցանկանում էր պարզել, թե ինչպես են փոխանցվում ժառանգներին ծնողական հատկանիշները: Օրինակ՝ մարդկանց մոտ նման ժառանգություն կարող է լինել աչքերի գույնը: Եթե ծնողներից մեկի աչքերը կապույտ են, իսկ մյուսինը՝ դարչնագույն, ապա ի՞նչ աչքերի գույն կունենա նրանց երեխան: Մենդելը այդ հարցի պատասխանը փնտրում էր ոչ թե մարդկանց, այլ բույսերի մոտ:
-Իսկ ի՞նչ է, բույսերը աչքե՞ր ունեն,- մտահոգված հարցրեց Գալատեան:
-Իհարկե ոչ: Սակայն Մենդելը սիսեռի յոթ ակնառու հատկանիշ առանձնացրեց. կարմիր թե սպիտակ ծաղիկ, դեղին թե կանաչ հատիկ, հարթ թե ճմրթված կեղև:
Որպես օրինակ, դիտարկենք հատկանիշներից մեկը. կարմիր թե սպիտակ ծաղիկը: Մենդելը ընտրեց սիսեռի այնպիսի տեսակներ, որոնցից մեկը տալիս էր միայն կարմիր ծաղիկ, իսկ մյուսը՝ միայն սպիտակ: Նա տնկում էր այդ տեսակները տարբեր մարգերի վրա, այնուհետև
մեծ բույսերից սերմեր ստանում և կրկին տնկում: Երեք տարի շարունակ Մենդելը հետևում էր իր մարգերին և համոզվեց, որ կարմիր ծաղիկով սիսեռները միշտ այնպիսի սերմեր են տալիս, որ ծաղիկը կրկին կարմիր է լինում: Նույնը տեղի էր ունենում սպիտակ ծաղիկներով սիսեռի մարգերի վրա: Այս ամենը պարզելուց հետո Մենդելը սկսեց այս երկու տեսակների խաչասերման գործընթացը:
-Իսկ ինչպե՞ս էր նա դա անում,- հարցրեց հետաքրքրասեր Գալատեյան:
-Նա կարմիր ծաղիկների փոշին տեղափոխում էր սպիտակ ծաղիկների վրա, իսկ սպիտակներինը՝ կարմիրի: Աշնանը նա հավաքում էր ստացված սիսեռները և հաջորդ տարի տնկում դրանք: Մենդելին հետաքրքրում էր, թե ինչ գույնի ծաղիկ կունենա հիբրիդը: Կարելի է պատկերացնել, թե որքան զարմացավ Մենդելը, երբ հիբրիդը ծաղկեց միայն կարմիր ծաղիկներով: Իսկ ո՞ւր կորավ սպիտակը: Ըստ երևույթին, այն իր հատկանիշների ուժով զիջել էր կարմիրին:
Դա շատ կարևոր արդյունք էր: Մենդելը սիսեռի կարմիր ծաղիկի գույնը կոչեց գերիշխող, այսինքն գլխավոր հատկանիշ, իսկ սպիտակը՝ զիջող հատկանիշ: Մենդելը շարունակեց իր գիտափորձը. նա խաչասերում էր արդեն հիբրիդները, այսինքն երկրորդ սերնդի բույսերը, որոնք ծաղկում էին միայն կարմիր գույնով և կրկին ստացված սերմերը ցանում:
Եվ կրկի՛ն անակնկալ։
Երրորդ սերունդը տալիս էր և՛ սպիտակ ծաղիկներ, և՛ կարմիր: Մենդելը հաշվեց մարգերի կարմիր և սպիտակ բույսերի քանակը. դրանց հարաբերակցությունը երեքը մեկի էր: Կարմիր ծաղիկներով բույսերը կազմում էին երեք քառորդը, իսկ սպիտակներինը՝ մեկ քառորդ:
Մենդելը ցնցված էր: Նա երկար վերլուծեց իր գիտափորձի արդյունքները, կրկնեց փորձը այլ հատկանիշներով: Արդյունքը միշտ նույնն էր: Երկրորդ սերնդում գլխավոր հատկանիշը գերիշխում էր զիջողին, սակայն երրորդ սերնդում զիջող հատկանիշը արտացոլվում էր յուրաքանչյուր չորրորդ ծաղկի դեպքում:
Գրեթե երեսուն հազար սիսեռի բույս է ուսումնասիրել և աճեցրել Մենդելը: Յոթը տարի փորձ և երկու տարի վերլուծություններ: Ի վերջո, նա ստացավ ժառանգության հատկանիշի հստակ պատկերը:
-Ի՞նչ պատկեր,- անհամբեր հարցրեց Գալատեան:
-Մենդելը հասկացավ, որ սիսեռի մեջ պետք է լինի ժառանգության զույգ տարր:
Պարզելու համար կարմիր ծաղիկներով հողատարածքի տարրը արտահայտենք երկու ԿԿ տառով, իսկ սպիտակինը՝ ՍՍ: Երբ խաչասերվում են ԿԿ և ՍՍ տարրերով բույսերը, նրանցից յուրաքանչյուրը տալիս է իր ժառանգական զույգ տարրի կեսը և դրանք խառնվում են այն ժառանգների մեջ, որոնք ստանում են ԿՍ հիբրիդային տարր: Այս դեպքում, Կ գերակշռող հատկանիշը ճնշում է Ս հատկանիշը և արդյունքում ստանում ենք կարմիր ծաղիկ: Երկրորդ սերնդի երկու ԿՍ հիբրիդ խաչասերելիս ժառանգներին կրկին կտրվի գենի կեսը: Երրորդ սերնդում Կ և Ս տարրերի բազմազանության մեջ կարող են առաջանալ հետևյալ զույգերը՝ ԿԿ, ՍՍ, ԿՍ և ՍԿ:
-Մի րոպե, մայրիկ, ես չհասկացա,- ասաց Գալատեան:
-Այդ դեպքում, արի ինքներս դա ստուգենք:
-Ինչպե՞ս, սիսե՞ռ աճեցնենք,- հարցրեց Անդրեյը:
-Ահա, այսպես, Ձինտարան փորձեց բացատրել փորձի էությունը:
Երեխաները իրենց խաղալիքների մեջ արագ գտան կարմիր և սպիտակ գույնի փուչիկները և դրանք տեղավորեցին երկու պարկի մեջ՝ յուրաքանչյուր պարկում միայն մի գույնի փուչիկ:
Անդրեյը վերցրեց կարմիր փուչիկներով պարկը , իսկ Գալատեան՝ սպիտակ: Ձինտարան ասաց Անդրեյին.
-Յուրաքանչյուր պարկը հանդես է գալիս որպես զտարյուն բույսերի մարգ: Անդրեյի պարկը կարմիր ծաղիկներով մարգն է, իսկ Գալատեայինը՝ սպիտակ: Եկեք հիբրիդ ստանանք:
Երեխաները իրենց պարկերից մեկական փուչիկ հանեցին: Ստացվեց կարմիր և սպիտակ փուչիկների զույգ:
-Կարմիր և սպիտակ փուչիկները այն ժառանգական տվյալներն են, որ ԿՍ հիբրիդը ստացել է իր ծնողներից: Հիմա նման ձևով քառասուն հիբրիդ ստանանք՝ բաժանելով դրանք երկու պայմանական «մարգերի»:
Շուտով Անդրեյի և Գալատեայի առջև դրված էին քսան զույգ գույնզգույն փուչիկներ:
-Սա երկրորդ սերնդի երկու մարգերն են: Ինչ գույնի կլինեն դրանց ծաղիկները:
Գալատեան մի փոքր շփոթվեց, իսկ Անդրեյը արագ պատասխանեց.
-Կարմիր, քանի որ յուրաքանչյուր բույսի մեջ կարմիր փուչիկ կա, ավելի ճիշտ՝ այն ժառանգական տարրը, որը գերիշխում և ճնշում է սպիտակ տարրը:
-Ճիշտ է, իսկ հիմա ստեղծենք հաջորդ սերնդի հիբրիդը: Բույսերից յուրաքանչյուրը կարող է տալ իր տվյալների կեսը: Վերցրեք նույն բույսի երկու փուչիկ՝ կարմիր և սպիտակ, սակայն դրանց վրա մի նայեք: Գլորեք դրանք ձեր ձեռքերի մեջ և առանց նայելու պատահական ընտրած մի փուչիկ դրեք այստեղ,- ասաց Ձինտարան՝ ցույց տալով իր առջև ազատ տարածքը: -Ձեր ձեռքում մնացած փուչիկը գցեք պարկի մեջ՝ նա մեզ այևս հարկավոր չէ:
Երեխաները հանեցին պարկից կարմիր փուչիկներ:
-Ահա և ԿԿ հավաքածուով սիսեռի բույսը: Իսկ հիմա հաջորդը:
Այս անգամ Անդրեյը հանեց սպիտակ փուչիկ, իսկ Գալատեան՝ կարմիր:
-Ստացվեց ԿՍ հիբրիդ։
Երեխաները հանեցին ևս մեկական կարմիր փուչիկ: Ձինտարան մեկնաբանեց,-Ահա և սիսեռի առաջին ծիլը, որն ունի ԿԿ շարքը: Հաջո՛րդը:
Անդրեյը հանեց սպիտակ փուչիկ, իսկ Գալատեյան՝ կարմիր:
Ստացվեց ԿՍ հիբրիդ,- ասաց Ձինտարան և գունավոր զույգը առանձնացրեց միագույնից: Այնուհետ երեխաներից յուրաքանչյուրը հանեց մեկ սպիտակ փուչիկ:
-Այ քեզ նորություն,-ուրախացած ասաց Ձինտարան և սպիտակ փուչիկների զույգը առանձնացրեց մնացածից: -Մենք ստացանք երկու ռեգրեսիվ ՍՍ տարրերով բույս:
-Գալատեան, եղբորից առաջ ընկնելով, ցույց տվեց ստացված զույգը և բացականչեց.
-Այս մեկը սպիտակ ծաղիկներ է ունենալու, իսկ երկու առաջինները՝ կարմիր:
-Կեցցե՛ս, -գովեց Ձինտարան դստերը:- Շարունակեք նոր հիբրիդներ աճեցնել:
Երեխաները շուտով «աճեցրին» երրորդ սենդի երեսուն ծաղիկ:
-Իսկ հիմա հաշվարկենք, թե որքան և ինչպիսի հիբրիդներ ստացվեցին- առաջարկեց Ձինտարան:
Պարզվեց, որ «մարգի» վրա կար 11 կարմիր զույգ, 11 սպիտակ և 18՝ գունավոր:
-Քանի՞ կարմիր և քանի՞ սպիտակ ծաղիկներով բույսեր կլինեն:
Առաջինը պատասխանեց Անդրեյը.
-11 հատ սպիտակ ծաղիկներով և 29՝ կարմիր:
-Ճիշտ է: Մոտավորապես մեկ քառորդ սպիտակ և երեք քառորդ կարմիր: Մենք ստացանք մոտավորապես մեկ քառորդ, քանի որ «աճեցրինք» ընդամենը քառասուն պայմանական բույս: Իսկ Մենդելը աճեցրել է հազարավոր իրական բույսեր և ստացել է 1-ը 3-ի հարաբերակցությունը մեծ ճշգրտությամբ:
Մենդելի բացահայտած օրենքը թույլ էր տալիս նախօրոք կռահել ապագա սերնդի հատկությունները: Սակայն, ամենակարևորը՝ Մենդելի օրենքը վկայում էր, որ բույսերում կա որոշակի անջատ (փոփոխական) ժառանգական տարր, որը կարող է մասնատվել և փոխանցվել ժառանգներին: Սա դարի բացահայտում էր:
Բացի այդ, Մենդելը ապացուցեց, որ ժառանգականությունը փոխանցվում է ծաղկափոշու միջոցով, այսինքն՝ բույսի սեռական բջիջներով: Դա էլ էր կարևորագույն նվաճում: Օրինակ, հռչակավոր Չարլզ Դարվինը (1809—1892) համարում էր, որ գենետիկ տեղեկատվությունը ծնողներից երեխաներին փոխանցվում է արյան միջոցով: Ազնիվ նախնիների «երկնագույն արյուն» արտահայտությունը, որը հոսում է ինչ-որ մեկի երակներում, հենց արտացոլում էր այն համոզմունքը, որ արյունը տեղեկատվություն փոխանցողն է:
Չարլզ Դարվինի զարմիկ, գիտնական Ֆրենսիս Գալտոնը, ապացուցեց, որ դա այդպես չէ: Նա սև ճագարների արյունը փոխանակում էր սպիտակ ճագարների արյունով և հետևում, թե ինչ սերունդ է ստացվելու: Երեք սերունդ ճագարների մոտ որևէ փոփոխություն չնկատվեց:
1865 թվականին, ավարտելով իր բազմամյա աշխատությունը, Մենդելը զեկույց կարդաց Բրնոյի՝ բնագետների միության հավաքին:
Զեկույցի թեզիսները հրապարակվեցին միության աշխատանքների ժողովածուում: Ժողովածուն հայտնվեց աշխարհի 120 գրադարաններում: Բացի այդ, Մենդելը ստացավ ժողովածուի մոտ 40 օրինակ և ուղարկեց դրանք Եվրոպայի հայտնի գիտնականներին:
Ցավոք, 19-րդ դարի կեսերին գիտությունը դեռ պատրաստ չէր այնպիսի բացահայտումների, ինչպիսին էր Մենդելի ժառանգականության օրենքը: Հետագա 35 տարիներին այդ աշխատանքը ընդամենը մի քանի անգամ էր հիշատակվել: 20-րդ դարի կեսերին մի գիտնական-կենսաբան փորփրելիս իր հոր գրադարանը, որն ի դեպ նույնպես գիտնական էր, գտավ Մենդելի ուղարկած ժողովածուն, որը անգամ փաթեթից հանած չէր: Գրեթե ոչ մի գիտնական այն չէր կարդացել և ոչ էլ պատասխանել էր նրա անձնական նամակներին:
Հայտնի կենսաբան Կարլ Նեգելին Մենդելին բավականին մեծամիտ նամակ էր ուղարկել, որտեղ առաջարկել էր իր ստացած արդյունքները փորձարկել այլ բույսերի վրա:
-Այսինքն, տասը տարի աշխատանքն ու երեսուն հազար բույսերը այդ բուսաբանի համար քի՞չ էին,-զարմացավ Անդրեյը:
-Նեգելին և մյուսները Մենդելի բացահայտման ամբողջ հզորությունը չհասկացան և չկարողացան ըստ արժանվույն գնահատել նրա բացահայտման կարևորությունը: Նեգելին շատ բան էր արել կենսաբանության համար, սակայն բոլոր իր հաստ գրքերը չեն գերազանցի սիսեռի վերաբերյալ Մենդելի մի փոքր զեկույցը:
Երբ Մենդելի ուսուցիչ Նապպը, ով միշտ նրան աջակցում էր, մահացավ, գիտնականը թողեց կենսաբանությունը և դարձավ վանական:
Մի օր ուժեղ փոթորիկը ոչնչացրեց վանքի ջերմոցները: Մենդելին հետաքրքրեց եղանակային այդ երևույթը և նա սկսեց զբաղվել օդերևութաբանությամբ: Նա դարձավ Ավստրիայի օդերևութաբանների միության հիմնադիրը և հետագայում իր գիտական աշխատանքների մեծ մասը նվիրեց գիտության այդ բնագավառին: Մենդելի գերեզմանաքարին գրված է. «Իմ ժամանակը դեռ գալու է»: Եվ այդպես էլ եղավ: 35 տարի հետո Մենդելի օրենքները կրկնեց պրոֆեսոր Նեգելի աշակերտը՝ Կարլ Կորենսը: Նա հոդված գրեց Մենդելի օրենքների մասին և հաստատեց դրանք:
Մենդելի օրենքները հիմք դարձան նոր գիտության համար, որն էր գենետիկան: Այն իրական հեղափոխություն արեց գիտնականների ուղեղներում:
Անգամ հարյուր տարի անց Ռուսաստանում Մենդելի փորձերի վերաբերյալ վեճեր էին ընթանում: Կենսաբաններն անգամ բանտարկության կամ մահապատժի էին ենթարկվում իրենց համոզմունքների համար: Նրանք պնդում էին այն գիտական ճշմարտությունը, որ ծնողները գեները փոխանցում են իրենց երեխաներին, ինչով և պայմանավորված են լինում երեխաների ֆիզիկական արտաքին ու մտավոր որակները: Իսկ այն ժամանակաների գաղափարախոսության համաձայն կարելի էր վերադաստիարակել յուրաքանչյուր մարդու, իսկ նրա շատ հատկանիշների գենետիկորեն կանխորոշվածությունը հակասում էր սրան։ Իշխանությունները փորձում էին պայքարել Մենդելի օրենքների դեմ ուժի գործադրմամբ:
Ի վերջո, գենետիկայի և դրա օրենքների անվիճելի արժանիքը պարզ դարձավ բոլորի համար: Ավստրիացի վանական Մենդելը հայտնվեց լեհ կանոնականԿոպեռնիկոսի հետ մի շարքում թե՛ իր բացահայտման մասշտաբով և թե՛ իր ժամանակակիցների կողմից չընդունվածությամբ: Հազվագյուտ բան է, որ 19-րդ դարի կեսերին նման բացահայտում է արվել վանքի պատերի ներքո: Դրան հաջորդած 20-րդ դարը գիտնականներից լուրջ մասնագիտական պատրաստվածություն և ժամանակակից գիտական սարքեր էր պահանջում: Սակայն բոլոր դարերում գիտնականների ամենակարևոր գործիքը մնում է ուշադրությունը, գիտափորձի նախապատրաստման ճշգրտությունը և վերլուծության խորությունը:
-Մայրիկ, իսկ մենք այգում սիսեռի մարգեր ունե՞նք,- հանկարծ հարցրեց Գալատեան:

Թարգմանությունը՝ Լուսինե Բուշի

Աղբյուրը՝ http://www.nkj.ru/archive/articles/23735/