Առավոտյան ընդհանուր պարապմունք

Posted on Updated on

100_3989

 

  1. Աիդա Պետրոսյանի էջը
  2. “Պարտեզ” ամսագիր
  3. Տիկին Աիդայի վերջին հոդվածը
  4. Տիկին Աիդան “Դպիրում”
  5. Տիկնիկ Տիկին Աիդան
  6. Տիկին Աիդայի մասին պատմում է Հասմիկ Մաթևոսյանը
  7. Ընթերցում ենք միասին՝ “Ինչքան աշխարհը սիրես…”

 

Սովորելով դեռ այն տարիների ռուսական թեքումով դպրոցում, ուր բոլոր առարկաները ռուսերենով էին, մայրենի լեզվի առաջին քայլերը սկսեցի անել հենց տիկին Աիդայի օգնությամբ: Երրորդ դասարանի կեսից տեղափոխվելով Պուշկինի դպրոցից թիվ 183 դպրոց, հայոց լեզուն

Երբ տարիներ հետո, վերադարձա կրթահամալիր աշխատելու, նա կրկին իմ կողքին էր իր իմաստուն խորհուրդներով: Քանի-քանի անգամներ եմ մոտեցել ու մի կողմ կանչել, խնդրել, որ օգնի, խորհուրդ տա: Մի անգամ շատ բարդ խնդրի առջև էի կանգնած, անգամ ինքը մաինգամից չգտավ պատասխանը երկմտեց, հետո ասաց.

-Կլինի՞ վաղը պատասխանեմ:

Հաջորդ օրը զանգեց.

-Արի, գտել եմ հարցիդ լպատասխանը:

Ու մինչ օրս իր այդ խորհուրդին հետևելով եմ առաջնորդվում: Ինքը գիտեր, որ իրեն շատ եմ սիրում, հարազատ մարդ էր: Իր հետ նախագիծ ունեինք. որոշել էինք, որ սովորողների թարգմանած Բիսեթի հեքիաթները ինքը պետք է խմբագրեր ու հրատարակեինք: Ես ավարտին կհասցնեմ այդ նախագիծը:

Կարծում եմ, որ այս պահին յուրաքանչյուր մարդ, ով ճանաչում էր տիկին Աիդային, հաստատ մի դրվագ, մի պատմություն, մի հետաքրքիր իրադարձություն է հիշում, վերապրում, վերլուծում, գնահատում: Մեզանից յուրաքանչյուրն էլ առնվազն մի պատմելու բան կունենա…

Leave a comment