Հայ-նորվեգական կրթական նախագիծ-International Cooperation Sannidal-Yerevan

Posted on Updated on

22141242_378886642531223_6526023626700210662_n

Նախահիծ

Հայ-նորվեգական համատեղ նախագիծ, որն իրականացվում է “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի և նորվեգական Կրագերո քաղաքի հիմնական դպրոցի միջև:

Մասնակիցներ կրթահամալիրից ՝ Միջին և Ավագ դպրոցի տարատարիք սովորողներ (10-16 տարեկան)

Ժամկետներ` հոկտեմբերից-ապրիլ

Իրականացման փուլեր.

  • Փուլ առաջին. (հոկտեմբեր-նոյեմբեր)

Սովորողները անգլերենով ֆիլմ են պատրաստում, որտեղ ներկայացնում են դպրոցը: Սովորողները ֆիլմում նաև ներկայանում են, պատմում իրենց մասին, ներկայացնում իրենց նախասիրությունները: Դպրոցի մասին ֆիլմը իր մեջ ներառելու է նաև Սեբաստացու օրերին նախապատրաստվելու մասին (թթուդրիկ, հարիսայի ծես և այլն) պատմող նյութեր: Վերջնական արդյունքը հրապարակվում է սովորողների բլոգներում, ինչպես նաև նախագծի Facebook-յան հատուկ էջում: 

Սովորողները ընտրում են նաև մեկ ազգային պարերգ և մեկ պար, բեմադրում դրանք, նույնպես նկարահանում և ներկայացնում նորվեգացի ընկերներին:

  • Փուլ երկրորդ (դեկտեմբեր)

Նախագծի մասնակից յուրաքանչյուր դպրոց մյուս դպրոցի համար ընտրում է որևէ ազգային լեգենդ կամ հեքիաթ: Հեքիաթը պետք է թարգմանված լինի անգլերեն (եթե ընտրված հեքիաթի անգլերեն տարբերակը չկա, ապա սովորողները այն թարգմանում են): Յուրաքանչյուր դպրոց մշակում է իրեն ներկայացված ստեղծագործության սցենարը, նախապատրաստվում ներկայացմանը:

  • Փուլ երրորդ (հունվար-ապրիլ)

Սովորողները պատրաստում են ներկայացումը, բեմադրում այն, նկարահանում բեմադրությունը և նկարահանված ֆիլմը հրապարակում:

 

 

Leave a comment