Միջազգային տիեզերագիտական ճամբարի աշխատակարգ
Տիեզերագիտական ճամբարի աշխատանքները ընթանում են երկու փուլով.
- Փուլ առաջին-նախապատրաստական աշխատանքներ մինչև ճամբար մեկնելը (հունիսի 15-ից 30-ը և հուլիսի 20-ից 24-ը)
- Երգի ուսուցում (“Երի, երի ջան”, “Հեյ ջան, Երևան”, “Top of the world”)
Երգի ուսուցումը իրականացվում է Մերի Առաքելյանի ղեկավարությամբ: “Երի, երի ջան” երգի համար պատրաստվում է երաժշտության ձայնագրությունը՝ “մինուսը”: Ղեկավար՝ Սերգեյ Ումրոյան: Անգլերեն երգը կատարվելու է կիթառի նվագակցությամբ, կիթառահար՝ Արեգ Գալոյան:
- Պարի ուսուցում, դասընթացը ղեկավարում է Արշակ Գասպարյանը: Նախապատրաստվում է Վեր վերի պարը:
- Անգլերենի դասընթացներ: Պարապմունքները անցկացնում է Լուսինե Բուշը
Ճամբար մեկնելու հետ կապված բոլոր կազմակերպչական աշխատանքները ավարտված են:
Կրթահամալիրի մասին պատմող տեսաֆիլմը պատրաստվում է սովորողների ջանքերով:
Մեկնումը՝ հուլիսի 25-ի առավոտյան Սրբ. Երրորդության եկեղեցու բակից:
Ճամբարի երթուղին է. Երևան-Թբիլիսի (միկրոավտոբուսով), Թբիլիսի-Ստամբուլ-Իզմիր (ինքնաթիռով): Իզմիրի օդանավակայանում սովորողներին դիմավորելու է ճամբարի ավտոբուսը, որը և կուղեկցի մինչև ճամբար:
Հետադարձը՝ օգոստոսի 1-ին
Հետադարձի երթուղին է. Իզմիր-Ստամբուլ (7 ժամյա զբոսանք Ստամբուլում)-Թբիլիսի-Երևան
Սովորողները Երևան կժամանեն օգոստոսի 2-ի երեկոյան
Երևան-Թբիլիս-Թբլիսի-Երևան երթուղու համար պատվիրած է Mercedes Sprinter միկրոավտոբուս:
2. Փուլ երկրորդ-աշխատանք ճամբարում
Միջազգային տիեզերագիտական ճամբարը 6 օրյա է և աշխատում է իր ծրագրով, որը իր մեջ ներառում է ուսումնական և ժամանցային ծրագրեր: Սնունդը օրական չորս անգամ է՝ նախաճաշ, ճաշ, հետճաշիկ, ընթրիկ: Ճամբարի առօրյայի մեջ մտնում է օդապարուկների, փոքրիկ հռթիռների պատրաստում, թիմային աշխատանք, մասնակցություն տարբեր խաղերի և մրցույթների, տիեզերագիտական տաբեր սարքերի փորձարկում, լող և այլն:
Իզմիրի ճամբարականները իրենց հետ պետք է ունենան
- սպորտային հագուստ
- մեկ թաք հագուստ (ժակետ)
- լողազգեստ (լողագլխարկ, լողափնյա հողաթափեր, արևահարումից պաշտպանող քսուկ)
- հիգիենայի պարագաներ (ատամի մածուկ, ատամի խոզանակ, սանր, օճառ և այլն)
- փոքրիկ փական
- հուշանվերներ
Ճամբարում սովորողներին չի թույլատրվում իրենց մոտ ունենալ դեղորայք: Հեռախոսից օգտվելը թույլատրվում միայն առավոտյան ժամը 7-8 կամ երեկոյան 10-ին:
6-օրյա ծրագիրը ամփոփվելու է երեկույթով (Special Events night), որի ժամանակ էլ սովորողները կներկայացեն իրենց երգն ու պարը:
June 29, 2015 at 9:16 pm
[…] Միջազգային տիեզերագիտական ճամբարի աշխատակարգ […]